02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Ձնամաքրման աշխատանքները տեղափոխվել են բակեր, միջբակային տարածքներ, մայթեր ու աստիճանային հարթակներ

Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների մաքրմանը զուգահեռ՝ ձնամաքրման մեծածավալ աշխատանքներ են տարվում նաև մայթերում,  բակային ու միջբակային տարածքներում, աստիճանավանդակներում, այգիների արահետներում:  Գործընթացն իրականացվում է մասնագիտացած կազմակերպությունների, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների և համատիրությունների ուժերով: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ՝ վերոնշյալ բոլոր տարածքները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով: Աշխատանքներն ընթանում  են անդադար ժամանակացույցով: Ձնամաքրման ընթացքին տեղերում շարունակում են հետևել վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի աշխատակիցները:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ