27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խառնաշփոթ Ազգային ժողովում. էլ «գործ տվող», էլ կարգազանց պատգամավորներ…

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր խորհրդարանում նախքան քվեարկության մեկնարկը պահանջեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից ներկայացնել գրանցման պատկերը, քանի որ նա նկատել էր, որ պատգամավորներից ոմանք ներկա չեն, սակայն նրանց փոխարեն գրանցվել են: ԱԺ նախագահը դա չարեց՝ ասելով, որ հետո է ներկայացվելու այդ պատկերը:

Քվեարկությունից հետո պատգամավորը կրկին հանդես եկավ նույն պահանջով: Այդ ժամանակ տեղից ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը պատգամավորին անվանեց «գործ տվող»:

«Արխային, ուրախ եմ, եթե հանուն իմ ազգի, ազնվության, օրենքի կարելի է գործ տվող համարվել, թող տենց էլ լինի»,-արթագանքեց Թ. Պողոսյանը:

Գ. Սահակյանն էլ ասաց, որ այդ մի կողմ ձայնը քվեարկած նախագծերից կհանեն: Սակայն պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը պահանջում էին կրկին քվեարկություն ապահովել:

Փոստանջյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը ներկայացրել էր նախագիծ կարգազանց պատգամավորներին պատժելու վերաբերյալ: Նա հորդորեց ցույց տալ, թե որ պատգամավորն է ում տեղը քվեարկել, որպեսզի այդ պատգամավորին կարգազանց ճանաչեն: Գ. Սահակյանն էլ իր հերթին Փոստանջյանից պահանջեց ասել, թե որ պատգամավորն է քվեարկել ուրիշի փոխարեն:

«Կարգազանցությունը բոլորիդ մոտ է, եթե այնտեղ ինչ-որ մեկը քվեարկել է մեկի փոխարեն, ասեք՝ ով է քվեարկել, մենք էթիկայի հանձնաժողովում այդ մասին լսել տանք:

Նայել եմ, տեսել եմ՝ իրոք տեղում մարդ չկա, քվեարկությունը հանել ենք, կմտածենք՝ ով է քվեարկել, նրան էթիկայի հանձնաժողով կտանք»,-ասաց ԱԺ նախագահը:

Նկատենք, որ Թևան Պողոսյանն ասել էր, որ ներկա չգտնված, բայց գրանցված պատգամավորը Առաքել Մովսիսյանի կողքին նստող Ռուբեն Սադոյանն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ