24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Կուսակցությունները պարտադիր պիտի մասնակցեն ընտրություններին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը 85 կողմ, 4 դեմ, 7 ձեռնպահ քվեարկությամբ:

Նշենք, որ կուսակցության գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, սեռից, ռասսայից, մաշկի գույնից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելման, կուսակցության անկախության, ինքնակառավարման, կոլեգիալության, գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքների վրա: Կուսակցությունները, հաշվի առնելով կուսակցությունների գործունեության սկզբունքները, ինքնուրույն են որոշում իրենց ներքին կառուցվածքը, նպատակները, գործունեության ձևերն ու մեթոդները, կուսակցության մարմինների ձևավորման կարգը, որոնք չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:

Փոխվել է նաև կուսակցություններին տրամադրվող գումարների չափը: Այժմ կուսակցություններին տրվող ֆինանսավորման չափը ավելացվել է: Ի դեպ, կուսակցությունները պարտադիր պիտի մասնակցեն ՏԻՄ կամ խորհրդարանական ընտրություններին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ