14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինչ է քննարկելու Ազգային ժողովն արտահերթ կարգով

Ազգային ժողովն այսօր կշարունակի անցկացնել արտահերթ նստաշրջանը, որը կմեկնարկի նախորդ նիստին քվեարկած հարցերի քվեարկությամբ: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը երրորդ ընթեցմամբ ամբողջությամբ կդրվի քվեարկության: Քվեարկության կդրվեն նաև Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը և այլն: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀՍահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել էր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Օրակարգում ընդգրկված են նաև Գնումների մասին, Տեղական ինքնակառավարման, Տեղական հանրաքվեի, ՀՀ բյուջեատային համակարգի, Հանրային ծառայության, Ոստիկանությունում ծառայության մասին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին (երկրորդ ընթերցում), «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին , «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին , «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ