27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչն է ավելի շատ կապում տղամարդուն կնոջը

Զույգերի միջեւ սերը
Պաիսիոս Աթոսացի

Մայրապետ, բարեմաղթանքներ գրեցի՞ր ամուսնացող Դիմիտրիին:
Գրեցի, հայր:

Բեր բացիկը՝ մի քանի տող էլ ես ավելացնեմ. «Քրիստոսը և Աստվածածինը թող ձեզ հետ լինեն: Դիմիտրի, թույլ եմ տալիս, որ վիճես ողջ աշխարհի հետ, բացի Մարիայից, նույնը թույլ եմ տալիս նաեւ Մարիային»: Այսպես գրեցի, որպեսզի տեսնեմ կհասկանա՞ն, թե ինչ նկատի ունեմ: Մեկն ինձ մի օր հարցրեց.

«Հայր, ի՞նչն է ավելի շատ կապում տղամարդուն կնոջը»: Իսկ ես պատասխանեցի. «Երախտագիտության զգացումը»: Կինը տղամարդուն տալիս է վստահություն, հավատարմություն, հնազանդություն: Տղամարդը կնոջը տալիս է այն հավաստիացումը, որ կարող է նրան պաշտպանել: Կինը տան իշխանն է, ինչպես նաեւ՝ մեծ աղախինը: Տղամարդը տան ղեկավարն է, ինչպես նաեւ՝ ընտանիքի բեռը կրողը:

Տղամարդն ու կինը միմյանց հանդեպ մաքրագործված սեր պետք է ունենան, որպեսզի կարողանան իրար մխիթարել և կատարել իրենց հոգեւոր պարտականությունները: Որպեսզի զույգերը ներդաշնակ ապրեն, անհրաժեշտ է, որպես իրենց կյանքի հիմք, ունենան սերը, ճշմարիտ սերը, որը գտնվում է հոգեւոր իշխանության, զոհաբերության մեջ և ոչ թե ստի, աշխարհիկի և մարմնականի մեջ: Եթե կա սեր, զոհաբերություն, ապա զույգերից ամեն մեկն իր հերթին միշտ իրեն դնում է մյուսի տեղը, նրան հասկանում է և ցավ զգում նրա համար:

Երբ որևէ մեկն իր մերձավորին ընդունում է իր ցաված սրտի մեջ, այդ ժամանակ իր մեջ է ընդունում Քրիստոսին, Որը կրկին նրան ուրախացնում է Իր աննկարագրելի ողջագուրումով:
Երբ կա սեր, ինչքան էլ զանազան հանգամանքների պատճառով զույգերից ամեն մեկը մյուսից հեռու գտնվի, կրկին իրար մոտ կգտնվեն, որովհետեւ Քրիստոսի սերը հեռավորություն չի ճանաչում և բաժանման պատճառ չի հանդիսանում:

Բայց երբ, Աստված մի արասցե, զույգերն իրար հանդեպ սեր չեն տածում, կարող են իրար մոտ գտնվել, սակայն իրականում իրարից հեռու լինել: Այդ պատճառով պետք է փորձեն իրենց ամբողջ կյանքում պահպանել սերը, այսինքն՝ այն, որ մեկը մյուսի համար կարող է զոհաբերվել:

Մարմնական սերն աշխարհիկ մարդկանց միացնում է արտաքնապես միայն, և այնքան ժամանակ, քանի դեռ այն, ինչ-որ աշխարհիկ է, կա և նրանց բաժանում է, երբ այդ ամենն անհետանում է, նրանք կորստյան են մատնվում: Մինչդեռ, երբ կա հոգևոր, ճշմարիտ սեր և եթե հանկարծ այնպես պատահի, որ զույգերից մեկը կորցնի աշխարհիկ հարստությունները, այդ հանգամանքը ոչ միայն նրանց չի բաժանում, այլև նրանց ավելի շատ է միացնում:

Եթե զույգերի միջեւ միայն մարմնական սերն է, ապա այն ժամանակ, երբ կինն իմանում է, որ իր ամուսինը նայել է մեկ ուրիշ կնոջ, նրա վրա ծծումբ է լցնում և կուրացնում: Մինչդեռ, երբ զույգերի միջեւ անարատ սեր կա, ավելի շատ ցավ է զգում նրա համար և մտածում, թե ինչպես անի, որ նրան կրկին բերի ճիշտ ճանապարհի վրա: Ահա այս կերպ է Աստծու շնորհը բնակվում մարդու մեջ։

Հունարենից թարգմանեց
Էդգար Սարկավագ Ծատուրյանը
(նյութն արտատպված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստանե պաշտոնաթերթից)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ