14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայկական դրամի կայուն լինելը արհեստական չէ. Վ. Այվազյան

«Հայկական դրամի կայուն լինելը արհեստական չէ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Աշխարհի բոլոր տեղերում է այդպես, դոլարային ամրապնդումներից հետո ցանկացած տնտեսությունում տեղի է ունենում դրամի արժեզրկում: Մեր կողքի երկրները նայեք. թուրքական, իրանական, վրացական շուկան, ֆունտը, եվրոն, այնպես որ տնտեսական պրոցեսներ են»,- ասաց նա:

Այվազյանը նշեց նաև, որ վերջին տասը տարիների ընթացքում տարածաշրջանում ամենակայունը հայկական դրամն է: «Սա կախված է ոչ միայն արտաքին գործոններից, այլև՝ դրամավարկային քաղաքականությունից, պարտավորություններից: Սա ունի բացասական ու դրական կողմեր»,- նշեց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ հայկական դրամն արհեստական չէ, որ կայուն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ