27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արման Սահակյանը՝ ՀՀԿ-ի ցուցակո՞ւմ

«Դա կարող է լինել միայն քաղաքական որոշման արդյունքում»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք ճիշտ են հրապարակումները, որ ինքն ընդգրկվելու է ՀՀԿ-ի ցուցակում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է:

Հետաքրքրվեցին՝ ցանկություն ունի օրենսդիր մարմնում հայտնվելու, սակայն Սահակյանը պատասխանեց. «Եթե կուսակցությունը որոշի, ուրեմն, ես կենթարկվեմ այդ որոշմանը: Եթե մոռացել եք, ես մինչև 2011 թվականը պատգամավոր էի, 4 տարի պատգամավոր եմ աշխատել»:

Արման Սահակյանն ասաց, թե կարոտել-չկարոտելը կապ չունի, խոսքը քաղաքական որոշման մասին է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ