29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն․ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ սիրիահայ գործարարների՝ նրանց հուզող հարցերը լսելու և լուծման տարբերակները քննարկելու նպատակով:

Սիրիահայ գործարարները բարձրացրել են, մասնավորապես, տնտեսական ինտեգրման խնդիրներով զբաղվելու համար ստեղծված «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության գործունեությանը, տեղական արտադրության խթանմանն ու արտահանմանը, վարկավորմանը, օրենսդրական դաշտին վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր:

«Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն: Դուք իրականում մշակույթ եք փոխել Երևանում, բիզնեսի, ծառայությունների ոլորտում, և ձեր կայացումը մեզ համար չափազանց կարևոր է», – ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել սիրիահայ գործարարներին՝ հորդորելով նրանց իրենց բիզնես ծրագրերն ու առաջարկությունները ներկայացնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Բարձրացված մի շարք հարցերի առնչությամբ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին և պատրաստակամություն հայտնել սիրիահայ գործարարների հետ քննարկել նրանց բիզնեսի զարգացմանը վերաբերող ցանկացած առաջարկություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ