Տեղի ունեցավ ՀՀ առաջնության և գավաթի խաղարկության վիճակահանությունը
Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը. «Ալաշկերտ»-«Փյունիկ» «Արարատ»-«Բանանց» «Գանձասար-Կապան»-«Էրեբունի» «Կոտայք»-«Շիրակ» Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Կիսաեզրափակչում «Ալաշկերտ»-«Փյունիկ» և «Կոտայք»-«Շիրակ» զույգերի հաղթողներն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Եզրափակչում դաշտի տեր կհամարվի առաջին կիսաեզրափակչում հաղթած թիմը: […]