23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Երեւանում դանակահարել են եղբայրների, որոնցից 16-ամյա Հայկը մահացել է

Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում հունիսի 30-ին տեղի է ունեցել դանակահարություն, որի հետեւանքով մահացել է 16-ամյա Հայկ Ասիրյանը: Կտրած-ծակած վերքերով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն  են տեղափոխվել 16-ամյա Հայկ Ասիրյանը, նրա եղբայր 28-ամյա Անդրանիկ Ասիրյանը եւ 26-ամյա Ռոբերտ Սահակյանը: Նախնական տեղեկություններով, եղբայրներին դանակահարել է Ռոբերտ Սահակյանը, որը նույնպես կտրած-ծակած վերքերով գտնվում է հիվանդանոցում:

Վթար Առինջի մոտակայքում. կա զոհ

Հունիսի 30-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայի ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «ВАЗ-21010» մակնիշի 34 MM 900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Դ.) բախվել է […]

Մոտ ապագայում դոլարը չի թանկանա. տնտեսագետ /վիդեո/

Ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի ՝  Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ից՝ ջանալով ունենալ տնտեսական անկախություն: «Բրիտանիան միշտ ձգտել է սուվերենության: Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուս գալը հանգեցրեց նրան, որ  3 տրիլիոն դոլարի հասնող բորսաների կապիտալիզացիայի կորուստ եղավ: 400  միլիարդատերներ մեծ գումարներ կորցրեցին սրա պատճառով», – լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետը: Վերջինս ընդգծեց՝ աշխարրհը կմտնի մեղմ դրամավարկային քաղաքականություն: «Կար […]

Հաթայի հայկական եկեղեցում նշվել է Սբ. Պետրոսի տոնը

Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող հայկական եկեղեցում նշել են սուրբ Պետրոսը տոնը: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ սուրբ Պետրոսի տոնին նվիրված միջոցառումների շրջանականերում եկեղեցում կատարվել է խաղաղության ծես: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան համալսարանի դասախոս և «Անթաքիայի բազմաձայն երգչախմբեր» միության նախագահ Սեզգին Սունան հայտնել է, որ տոնը և ծեսը 1986 թվականից սկսած իրականացնում է […]

Հուլիսի 6-ից Երևանում կգործարկվեն նոր տեսախցիկներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 հուլիսի 6-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները. – Երևան քաղաքի Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոց խաչմերուկ, – Երևան քաղաքի Էրեբունի-Դաշտենց-Այվազովսկու փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Սարյան-Բյուզանդի, Սարյան-Արամի […]

Հռոմի Պապի այցի շնորհիվ կչեզոքացվի ապրիլյան պատերազմից հետո եղած զբոսաշրջային հոսքերի կրճատումը

  «Հռոմի Պապի այցելությունը դրական կողմեր ունեցավ մեր երկրի զբոսաշրջության զարգացման հարցում: 600 արտասահմանցի լրագրողները, որ ՀՀ եկան, մեր երկրի անունը երկար պահեցին իրենց պարբերականներում ու եթերում:  Դա ներդրում էր, որ արվեց լրագրողների կողմից ՀՀ տնտեսությունը զարգացնելու համար: Դա հնարավորություն տվեց անվճար գովազդել մեր երկիրը», այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացում ասաց տնտեսագետ Վիլեն […]

Թուրքիան փորձում է զիջումների գնալ ու փրկել երկիրը մեկուսացումից

Թուրքիայի իշխանությունները գիտակցելով, որ նախկին վարչապետի կողմից որդեգրված «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը գրեթե փակուղում է հայտնվել, սկսել են զիջողական քաղաքականություն որդեգրել տարբեր ուղղություններով: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան և Իսրայելը համաձայնության են հասել կարգավորել հարաբերությունները 6 տարի տևած լարվածությունից հետո: Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը նախատեսող համաձայնագիրը երկու կողմերը ստորագրել […]

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են

Հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: «ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,-ասված է հաղորդագրությունում:

Երիտասարդության դաստիարակության գործում անչափ կարեւոր է Հայ առաքելական եկեղեցու դերը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 30-ին ընդունել է Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս  Հովհաննեսյանին: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստանյայց Սուրբ  Առաքելական Եկեղեցու բացառիկ  դերակատարությունը  հայ ժողովրդի, այս դեպքում՝ Ֆրանսիայի հայ համայնքում  հայապահպանության, հոգևոր, մշակութային  և քրիստոնեական  արժեքների  պահպանման  և տարածման գործում: «Անհրաժեշտ է սփյուռքահայ երիտասարդության շրջանում սերմանել հայրենասիրական եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի