24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Երիտասարդության դաստիարակության գործում անչափ կարեւոր է Հայ առաքելական եկեղեցու դերը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 30-ին ընդունել է Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս  Հովհաննեսյանին:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստանյայց Սուրբ  Առաքելական Եկեղեցու բացառիկ  դերակատարությունը  հայ ժողովրդի, այս դեպքում՝ Ֆրանսիայի հայ համայնքում  հայապահպանության, հոգևոր, մշակութային  և քրիստոնեական  արժեքների  պահպանման  և տարածման գործում:

«Անհրաժեշտ է սփյուռքահայ երիտասարդության շրջանում սերմանել հայրենասիրական եւ քրիստոնեական արժեքներ. այս գործում անչափ կարեւոր է Հայ առաքելական եկեղեցու դերը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը  հյուրից հետաքրքրվել է Ֆրանսիայի հայ համայնքի խնդիրներով, Եկեղեցու կողմից հայապահպանությանն ուղղված քայլերով, Ֆրանսիայում հայկական դպրոցների առկայությամբ և աջակցության  պատրաստակամություն հայտնել:

Զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի խորհրդարանում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանության  ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծին:

Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ փոխնախագահին  ջերմ ընդունելության համար, ներկայացրել շուրջ 1 մլն հայ համայնքի ձեռքբերումներն ու խնդիրները, կարևորել հայ մշակույթի տարածումն ու օտարների համար  այն ճանաչելի դարձնելը:

indexindexindex

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ