13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մոտ ապագայում դոլարը չի թանկանա. տնտեսագետ /վիդեո/

Ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի ՝  Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ից՝ ջանալով ունենալ տնտեսական անկախություն:

«Բրիտանիան միշտ ձգտել է սուվերենության: Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուս գալը հանգեցրեց նրան, որ  3 տրիլիոն դոլարի հասնող բորսաների կապիտալիզացիայի կորուստ եղավ: 400  միլիարդատերներ մեծ գումարներ կորցրեցին սրա պատճառով», – լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետը:

Վերջինս ընդգծեց՝ աշխարրհը կմտնի մեղմ դրամավարկային քաղաքականություն:

«Կար ժամանակ, որ ՀՀ-ում դոլարը հատելու էր 500 դրամի սահմանը, բայց դա հիմա այդպես չի լինի: Մոտ ապագայում դոլարը չի թանկանա: Առաջիկայում դոլարային վարկեր ունեցողները կկարողանան, այսպես ասած, հանգիստ շունչ քաշել», – ասաց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ