Իսպանիայի Պայպորտա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հունիսի 30-ին իսպանական Պայպորտա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը։ Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ներկայացված հայտագրին։ Այս քայլով Պայպորտան համալրեց շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ հայտարարություններ։