28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վթար Առինջի մոտակայքում. կա զոհ

Հունիսի 30-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայի ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ВАЗ-21010» մակնիշի 34 MM 900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Դ.) բախվել է ավտոճանապարհին կայանված «КрАЗ» մակնիշի 05 OL 862 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենային, ինչի հետեւանքով «ВАЗ-21010»-ի ուղեւորներից մեկը (մոտ 40 տարեկան կին) դուրս է նետվել ավտոմեքենայից եւ մահացել, իսկ մյուս ուղեւոր Գ. Պ.-ը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Վերջինս տեղափոխվել է «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ա.Դ.-ին, ով տեղափոխվել է «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն անջատել են «ВАЗ-21010» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ