15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2, 2016

Վտանգավոր է. 168 Ժամ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն կտա ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմա­նը: Երկու պետությունների քաղաքացինե­րի փոխադարձ այցելությունների ռեժիմը սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտա­կան անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պե­տությունների տարածքում’ առավելագույնը […]

Իրադրությունն առաջնագծում

Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն, չեն արձագանքել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական […]

Պատեր է, որ մագլցում են. Հրապարակ

Հայրենի ոստիկանությունը որոշել է համալրել պատեր մագլցելուն օժան­դակող հարմարանքների ցանկը: Դրա համար էլ մոտ 1.5 միլիոն դրամի իրեր են գնել պարան-մարան, որոնք պետք է օգտագործեն ոստիկանու­թյան զորքերը: Դե, ինչ իմանան` վաղը-մյուս օրը մի նոր հուժկու ցույց չի լինի, կարող է այդ հարմարանքները պետք գան մեր ոստիկաններին: Թե­պետ պատ մագլցելու սարքերն ավե­լի շատ օգտակար կլինեն պետական […]

Քոչարյանն անհանգստանում է. Ժամանակ

Հե­տաքրքրական է, որ Քոչարյանը հարցազրույց է տալիս Սամվել Բաբայանի հարցազրույցից հե­տո, համենայնդեպս` նրա հար­ցազրույցը հրապարակվում է Բաբայանի հարցազրույցից հետո: Եվ հատկանշական է, որ նրա հարցազրույցում անդրա­դարձ չկա Բաբայանին: Եվ այդ ֆոնին առավել եւս ուշագրավ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս իրավիճակի բավական զուսպ գնահատա­կաններով, քան, օրինակ, Սամվել Բաբայանը: Ինչպես հայտնի է, փորձագիտական շրջանակ­ներում […]

«Հակառակորդը խփելու ա մինչեւ Երեւան». Առավոտ

Սամվել Բաբայանն այժմ որոշակի ուղղվածության լրատվամիջոցներին հարցազրույցներ է  տալիս ԶԼՄ-ների ընտրու­թյամբ արդեն իսկ իր քաղաքական ուղերձը հղելով հանրությանը: Նա կոշտ քննա­դատում է իշխանություններին` ապրիլյան քառօրյա պատերազմում տարածքային կորուստներ թույլ տալու համար: Այսպես, «Սիվիլնեթին» տված հարցազ­րույցում Ա. Բաբայանը նախ արձանագրել է, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսի­ան ոչ թե պատերազմ էր, այլ դիվերսիոն գործողություն’ Բաքվի համար անսպասելի հաջողություններով: Ռազմական […]

Մերկելը ցեղասպանության օրինագծին «Այո» է ասել. թուրքական մամուլ

«Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության օրինագծի պատճառով Անկարա-Բեռլին հարաբերություններում սառը քամիներ են փչում»,- նկատել է տալիս թուրքական «Sondakika» լրատվական կայքը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկմանն ընդառաջ, մայիսի 31-ին վերոնշյալ օրինագիծը դրվել է փորձնական քվեարկության, որին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Վերջինսը փորձնական քվեարկության ընթացքում կողմ է քվեարկել օրինագծի ընդունմանը: […]

Նոր ձերբակալություն ՊՆ-ում

«Այսօր ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ՀՀ ՊՆ զինկոմիսարիատներից մեկի աշխատակիցը, կոչումով փոխգնդապետ: Այլ մանրամասները կներկայացնենք հաջորդիվ»: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի