23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վտանգավոր է. 168 Ժամ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն կտա ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմա­նը: Երկու պետությունների քաղաքացինե­րի փոխադարձ այցելությունների ռեժիմը սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտա­կան անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պե­տությունների տարածքում’ առավելագույնը 90 օր ժամկետով`180 օրվա ընթացքում:

Այս հարցի վերաբերյալ կարծիքներ էին շրջանառվում, թե Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի վերացու­մը կարող է օգտագործվել ադրբեջանական կողմից Հայաստան մուտք գործելու առումով: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թերթի հետ զրույցում ասաց, որ նման առաջարկություն ներկայացնելիս բոլոր գործոնները հաշվի են առնվել.

«Բոլոր հնա­րավոր գործոնները, հնարավոր պլյուսներն ու մինուսները հաշվի են առնված»: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, սակայն, սա լուրջ մարտահրավեր է հայկական կողմի անվտանգության ծա­ռայություններին.

«Այնպես չէ, որ Իրանում ապրող ադրբեջանցինե­րը չեն կարողանում գալ Հայաստան, այստեղ խնդիրն անվտանգու­թյան ծառայությունների ուժեղացման մեջ է: Բնականաբար, վիզա ստանալու դժվարությունը չէր արգելքը, որ կանխում էր նրանց մուտքը Հայաստան: Այստեղ խնդիրն այն է, թե մենք ինչպես կկարո­ղանանք կարգավորել դա, սա, թերևս, լուրջ ձեռնոց է անվտանգու­թյան ծառայություններին:

Բայց մյուս կողմից, եթե մենք Իրանի հետ հարաբերություններին նայում ենք որպես հնարավորություններ Հայաստանի զարգացման համար, թերևս, դա անխուսափելի քայլ է: Ռիսկեր միշտ կան, պարզապես պետք է դրանք ճիշտ գնահատվեն և կառավարվեն, այստեղ անվտանգության ծառայությունների աշ­խատանքն է էական լինելու»: Հարցին ի՞նչ է կարծում անվտանգու­թյան ծառայությունները կկարողանա՞ն պատշաճ կերպով իրենց գործառույթը կատարել, Ս. Սաֆարյանը պատասխանեց.

«Ես լիա­հույս չեմ, որովհետև մենք տարբեր միջադեպեր ունեցանք, խնդիր­ներ ունեցանք, ու այս կտրվածքով հարցեր կան, որոնց պատաս­խանները պետք է հենց այդ մարմինները տան որքանո՞վ են իրենք պատրաստ այդ ռիսկերը կառավարելուն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ