Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին, Կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ: ՀՀ Նախագահը խորին շնորհակալություն է հայտնել նրանց և Գերմանիայի բոլոր այն քաղաքական և հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։ Նախագահ Սարգսյանը […]
ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» որոշում, որով սոցիալական երաշխիքներ են տրամադրվում այդ անձանց և նրանց ընտանիքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ որոշակի սոցիալական երաշխիքներ են սահմանված ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը գերմանական Բունդեսթագի կողմից։ Նա հայտարարել է, որ «այս որոշումը լուրջ ազդեցություն կթողնի Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա»,- գրում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Անկարան բանաձեւի ընդունումից անմիջապես հետո հետ է կանչել Բեռլինում Թուրքիայի դեսպանին։
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանն առավելության հասավ ադրբեջանցի Գունայ Մամաձադայի նկատմամբ: Հաղթանակ տոնեց նաև Մարիա Կուրսովան, ով պարտության մատնեց Դարիա Չարոչկինային: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, ով առավելության հասավ հույն Մարիա Մակրոպուլույի նկատմամբ: Միակ ոչ-ոքին գրանցեց Լիլիթ Գալոյանը: Շախմատի […]
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծառնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը: Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում՝ ըստ կից […]
1920 թվականին Սողոմոն Թեհլերյանը սպանել է Կոստանդնուպոլսում Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին։ 1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսսանին (Եսայան)։ Իհսսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։ 1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար։ Ադուր Յասյանը […]
Ինչպես արդեն հայտնել ենք, Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Դրանով ճանաչել ու դատապարտել է 1915-ի Ցեղասպանությունը: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Գերմանիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը Հայաստանին ոչ մի բան չի տա՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական: Կարևորն այն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե աշխարհի բոլոր […]
Գերմանիայի կառավարությունը ցանկանում է նպաստել, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատվի, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների իմաստավորման հարցի շուրջ: Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը։ Նա ասել է, որ իր երկրին ու Թուրքիային շատ բան է կապում, եւ Գերմանիայում թուրքական ծագմամբ միլիոնավոր մարդիկ […]