28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Մկրտչյանը, Կուրսովան և Գևորգյանը հաղթել են Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանն առավելության հասավ ադրբեջանցի Գունայ Մամաձադայի նկատմամբ:  Հաղթանակ տոնեց նաև Մարիա Կուրսովան, ով պարտության մատնեց Դարիա Չարոչկինային: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, ով առավելության  հասավ հույն Մարիա Մակրոպուլույի նկատմամբ: Միակ ոչ-ոքին գրանցեց Լիլիթ Գալոյանը:

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ