15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2, 2016

Ոչ բոլոր թուրքերն են Ցեղասպանության մասին Էրդողանի նման մտածում.Շավարշ Քոչարյան /վիդեո/

«Թուրքիայում ոչ բոլոր թուրքերն են Ցեղասպանության մասին Էրդողանի նման մտածում»,-այսօր կառավարության  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով  Օսմանյան կայսրությունում հայերի ու այլ քրիոստոնյաների ցեղասպանությունների մասին բանաձրի նախագծի վերաբերյալ Բունդեսթագում անցնող քվեարկությունը: Փոխնախարարի  խոսքով, եթե խոսքը Գերմանիայում բնակվող 3 միլիոն թուրքերի մասին է, ապա առավել եւս չի կարելի վստահ լինել, որ նրանք Էրդողանի նման են մտածում: […]

Հրդեհ «Տաշիր» առեւտրի կենտրոնում /ֆոտո/

Երեւանի «Տաշիր» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ը ժամը 15.00-ին ահազանգ է ստացել, որ hրդեհ է բռնկվել Երեւանի «Տաշիր» առեւտրի կենտրոնի երրորդ հարկում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հրդեհը մարվել է 15.20-ին: 3-5-րդ հարկերի մալուխների հորանում այրվել է մոտ 17 […]

Ուշադրություն վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան, Տերյան, Պուշկինի և Թումանյան փողոցների որոշ հատվածներում կիջեցվի տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը: Մասնավորապես, Քոչինյան փողոցում՝ Արամի և Պուշկինի փողոցների հատվածում, Տերյան փողոցում՝ Պուշկինի և Թումանյան փողոցների հատվածում, Պուշկինի փողոցում՝ Կողբացու […]

Առաջին կարգի հաշմանդամ կինը հանրության օգնությանն է դիմում

Էլեոնորա Հարությունյանը ծնվել է 1959 թվականին, միայնակ այրի է, զավակներ չունի, 1-ին կարգի հաշմանդամ է, ապրում է «Տրուդ ռեզերվ» կազմակերպությանը պատկանող մասնավոր հանրակացարանում: 30 և ավելի տարիներ աշխատել է Էլեկտրոլամպերի գործարանում, հետո, որպես որակյալ վարպետ, գործուղվել է Իրան, այնտեղ իր աշխատանքային փորձը կիսելու համար: Էլեոնորան չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, այդ իսկ պատճառով նրա խնամքով զբաղվում […]

Ողջունում ենք Բունդեսթագի կողմից ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը. Է․ Նալբանդյան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձևի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց […]

Սուրիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր բուժօգնության համար դիմել  է Երեւանի «Աստղիկ»  բժշկական կենտրոն: Henaran.am-ը ԲԿ-ի լրատվական կենտրոնից տեղեկացավ, որ մարզպետի մոտ պարզապես մրսածություն է և ոչ մի լուրջ բան չկա: Սուրիկ Խաչատրյանն այսօր կանցկացնի հիվանդանոցում: Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանը վիրահատել է սիրտը:

Նույն ձեւով, ինչ հոկտեմբերի 27-ին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Անդրադառնալով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ այս հայտը քաղաքական հենարան ստեղծելու հիմք է, Սաֆարյանն ասաց՝  եթե նպատակը դա էր, ապա այդ հարցազրույցը շատ խղճուկ տպավորություն թողեց: «Քոչարյանը խորհրդարանական ընտրություններից առաջ կփորձի […]

Դավիթ Փախչանյանը՝ ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ

  Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը՝ Դավիթ Փախչանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ – պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:

Նոր նշանակում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը ազատվել է Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Մանվել Բադեյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի