15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2, 2016

Սերժ Սարգսյանը բարձր զինվորական կոչում է շնորհել

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահի հրամանագրով բարձր զինվորական կոչում է շնորհվել Հայկ Քոթանջյանին: Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով՝ որոշում եմ. Գեներալ-մայոր Հայկ Սարգսի ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումե:

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է մահացել

Հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]

Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից րոպեներ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի ընդունումը: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում: «Համոզված […]

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակը

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակը հունիսի 1-ի դրությամբ: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2855): Հայ շախմատիստներից Լևոն Արոնյանը (2792) 4-րդ հորիզոնականում է: Ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը (2679), Վլադիմիր Հակոբյանը (2675) և Սերգեյ Մովսիսյանը (2660): Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2663): Հայ […]

Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Գերմանիայի Բունդեսթագը քիչ առաջ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումով բանաձևը։  Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ՝ մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով: Ելույթ ունեցողները նշել են անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, ինչպես նաևՀայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:  

Ովքեր են ռուսների կարծիքով իրենց թշնամի եւ բարեկամ երկրները

Ռուսաստանցիներն իրենց գլխավոր թշնամի-պետությունները համարում են ԱՄՆ-ը, Ուկրաինան եւ Թուրքիան։ Դա է ցույց տվել այլ պետությունների նկատմամբ ՌԴ քաղաքացիների վերաբերմունքի շուրջ «Լեւադա-կենտրոնի» անցկացրած հարցումը, գրում է РИА Новости-ն։ Ռուսաստանի ամենամեծ թշնամին, քաղաքացիների մեծ մասի՝ 72 տոկոսի կարծիքով, ԱՄՆ-ն է։ Երկրորդ տեղում է Ուկրաինան՝ 48 տոկոս ձայներով եւ երրորդը Թուրքիան է՝ 29 տոկոսով։ Ռուսաստանցիներն իրենց գլխավոր ընկերներին համարում են Բելառուսը՝ այդպես է կարծում […]

Պաշտոնական Երեւանը խոսեց 800 հա հողերի շուրջ

«Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները վաղ թե ուշ պետք է վերադարձվեն»,-այսօր կառավարության  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԳ  փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սահմանամերձ 800 հա տարածքի կորուստին` Քոչարյանն ասաց . «Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանը օկուպացրել է Մարտունու ու Մարտակերտի շրջաները, որոնք ընդ որում, չափերով շատ ավելի մեծ են: Եվ վաղ թե ուշ այդ տարածքները կվերադարձվեն Լեռնային Ղարաբաղին»:

Չապաշխարած ծնողներին եւ բժիշկներին դժոխքն է սպասում

Երբ խոսում են երեխաների պաշտպանության մասին ի նկատի ունեն պաշտպանություն շահագործումից: Բայց երեխաների ամենաառաջին պաշտպանությունը սկսվում է ծնողի հղիացման պահից: Ծնողնե՛ր, պաշտպանեք ձեր երեխաներին աբորտից: Այսօր աշխարհում տարեկան 40ից 50 միլիոն երեխա է սպանվում աբորտից, ծնողի համաձայնությամբ: Ես չգիտեմ Երեխաների Պաշտպանության օրն այս ցեղասպանության մասին ինչու չի խոսվում, բայց գիտեմ որ չապաշխարած ծնողներին ու բժիշկներին […]

Ժամանակն է, որ կարգավորվի առցանց լրատվամիջոցների դաշտը․ հայտարարություն

Մեր երկրում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում խոսքի ազատությունն ու մամուլի անկախությունը դառնում են ոչ միայն ժողովրդավարության կարեւոր ատրիբուտներից մեկը, այլեւ հզոր զենք հասարակության ձեռքին։ Մենք՝ թերթերի ու կայքերի ներքոստորագրյալ խմբագիրներս, գիտակցում ենք գրավոր խոսքի ուժն ու դրա հետ կապված պատասխանատվության անհրաժեշտությունը, որն արտաքին քաղաքական մարտահրավերների, պատերազմական իրավիճակի պարագայում առանձնահատուկ կարեւորություն է ստանում, ուստի անհրաժեշտ ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի