25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Քոչարյանն անհանգստանում է. Ժամանակ

Հե­տաքրքրական է, որ Քոչարյանը հարցազրույց է տալիս Սամվել Բաբայանի հարցազրույցից հե­տո, համենայնդեպս` նրա հար­ցազրույցը հրապարակվում է Բաբայանի հարցազրույցից հետո: Եվ հատկանշական է, որ նրա հարցազրույցում անդրա­դարձ չկա Բաբայանին: Եվ այդ ֆոնին առավել եւս ուշագրավ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս իրավիճակի բավական զուսպ գնահատա­կաններով, քան, օրինակ, Սամվել Բաբայանը:

Ինչպես հայտնի է, փորձագիտական շրջանակ­ներում Բաբայանը դիտվում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կուսակ­ցության զինակցի կամ աջակցի հավակնորդ, իսկ այդ կուսակ­ցությունն էլ կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, թեեւ դա, իհարկե, պարբերաբար հերքում են կուսակցության նա­խաձեռնողները: Նաեւ այս առումով է հետաքրքիր, որ Քոչարյա­նը իրավիճակի վերաբերյալ հարցազրույց է տալիս Բաբայա­նի հարցազրույցից հետո եւ հան­դես է գափս առավել մեղմ հար­ցազրույցով, քան Բաբայանը:

Արդյո՞ք սա որոշակի քաղա­քական մարքեթինգային քայլ է առաջիկա ընտրություններում Բաբայանի հետ համագործակ­ցելու համար, թե՞ Ռոբերտ Քոչա­րյանը անհանգստանում է, որ Բաբայանի վերադարձը կարող է ստվերել իրեն, որպես ներքա­ղաքական թեկուզ ոչ ակտիվ, բայց բավական շոշափելի գոր­ծոնի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ