14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մերկելը ցեղասպանության օրինագծին «Այո» է ասել. թուրքական մամուլ

«Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության օրինագծի պատճառով Անկարա-Բեռլին հարաբերություններում սառը քամիներ են փչում»,- նկատել է տալիս թուրքական «Sondakika» լրատվական կայքը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկմանն ընդառաջ, մայիսի 31-ին վերոնշյալ օրինագիծը դրվել է փորձնական քվեարկության, որին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Վերջինսը փորձնական քվեարկության ընթացքում կողմ է քվեարկել օրինագծի ընդունմանը:  Սպասվում է, որ կանցլերը հունիսի 2-ին նույնպես կմասնակցի քվեարկությանը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ  նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Մերկելին և հայտնել օրինագծի վերաբերյալ իր դժգոհությունն ու անհանգստությունը: Ինչին ի պատասխան Մերկելն ասել էր. «Կանենք հնարավոր ամեն բան»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ