15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հակառակորդը խփելու ա մինչեւ Երեւան». Առավոտ

Սամվել Բաբայանն այժմ որոշակի ուղղվածության լրատվամիջոցներին հարցազրույցներ է  տալիս ԶԼՄ-ների ընտրու­թյամբ արդեն իսկ իր քաղաքական ուղերձը հղելով հանրությանը: Նա կոշտ քննա­դատում է իշխանություններին` ապրիլյան քառօրյա պատերազմում տարածքային կորուստներ թույլ տալու համար:

Այսպես, «Սիվիլնեթին» տված հարցազ­րույցում Ա. Բաբայանը նախ արձանագրել է, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսի­ան ոչ թե պատերազմ էր, այլ դիվերսիոն գործողություն’ Բաքվի համար անսպասելի հաջողություններով:

Ռազմական կրթություն ունեցողները ու ինչպես ասում են գործից հասկացողնե­րը պետք է գնահատական տան, թե ինչ էր Աղրբեջանի նախաձեռնածը: Բայց գո­նե այն, ինչ հրապարակվել է մինչ այժմ, նույնիսկ ռազմական կրթություն չունեցող­ների համար էլ է, կարծես, ակնհայտ, որ Աղրբեջանը . բավական մանրազնին նա­խապատրաստվել էր Արցախի նկատմամբ հզոր հարձակում գործելով, եւ նպատակ էր ունեցել մի քանի շրջաններ գրավելով` բլից-կրիգը մեծագույն հաղթանակ ներկա­յացնել, ինչը փաստացի ձախողվեց:

Ի վերջո, շփման գծի, դիրքերի փոփո­խություն է տեղի ունեցել, ի՞նչ է դա, եթե ոչ պատերազմական գործողություններում տեղի ունեցած փաստ: Ինչու ապրիլյան պատերազմում ավիացիա չի օգտագործ­վել հարցի պատասխանն այն չէ՞, որ Աղրբեջանը վախեցել է, որ Հայաստանը կարող է հեռահար հրթիռներ կիրառել…

Եվ ընդհանրարպես` որքանո՞վ է բարոյա­կան ապրիլյան ագրեսիայի հետեւանքով շուրջ հարյուր զոհերի հարազատներին «սփոփել» այն մտքով, թե ձեր գավակնե­րը զոհվել են ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում, եւ հակա­ռակորդը մեկ ժամում հաջողություն է գրանցել: Ալիեւի ջրաղացի՞ն ենք ջուր լց­նում…

Այն, որ հասարակությանը չարժե ստել` միանշանակ այդպես է. «ոչ ռազմավարա­կան» տարածքներ, դիրքեր չկան, եթե դրանք մինչ այծմ գոյություն են ունեցել ու ապահովել են հայկական կողմի անվ­տանգությունը:

Կարծես, արդեն բոլորի համար է պարզ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատե­րազմի կամ կարճատեւ, բայց ուժգին հարձակումների: Այն, որ Ալիեւը մեծ քանակու­թյամբ սպառազինություն է գնում` կենտրո­նանալով հրետանու, հրթիռային եւ օդա­յին ուժերի վրա, սա եւս արդեն անվիճելի է, այստեղ էլ նորություն չի ասվում: Հա­յաստանը չի կարող մրցել Ադրբեջանի հետ ո՛չ Ֆինանսական, ոչ մարդկային:

Ս. Բաբայանը մատնանշում է, որ Ադրբեջանը Նախիջեւանում իսրայելական, ռուսական տարբեր ռեակտիվ համակար­գեր է տեղադրում. «Հարց է ծագում ում համար: Դնում ա Ղարաբաղին խփելու:

Ղարաբաղին կարա Ղարաբաղի դիմացին դնի, ոչ թե Նախիջեւանում: Այսինքն` երբ որ մենք խոսում ենք, որ մենք պատրաստ ենք իբր հարձակումներ սկսելու, հակառակորդն անպայման օգտվելու ա ու խփելու ա մինչեւ անգամ Երեւան: Երեւանից Նախիջեւան 42 կիլոմետր ա:

Էդ զենքերը, էդ ռեակտիվ հրթիռային համակարգը աշ­խատում ա 70-ից մինչեւ 150 … Մենք պատրաստ ենք պաշտպանվենք դրա­նից, մեր ժողովրդին, մեր քաղաքներն ու գյուղերը: Հո նրանով չի, որ Բաքվում թեյ ենք խմելու: Կարաք Բաքու թեյ խմեք, բայց վախում եմ իրանք ավելի շուտ հասնեն Երեւան` թեյ խմելու: Չի կարելի գեներալսկի հագուստներ հագնել, կոլխոզի նախագահի հայտարարություններ անել»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ