15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատեր է, որ մագլցում են. Հրապարակ

Հայրենի ոստիկանությունը որոշել է համալրել պատեր մագլցելուն օժան­դակող հարմարանքների ցանկը: Դրա համար էլ մոտ 1.5 միլիոն դրամի իրեր են գնել պարան-մարան, որոնք պետք է օգտագործեն ոստիկանու­թյան զորքերը: Դե, ինչ իմանան` վաղը-մյուս օրը մի նոր հուժկու ցույց չի լինի, կարող է այդ հարմարանքները պետք գան մեր ոստիկաններին:

Թե­պետ պատ մագլցելու սարքերն ավե­լի շատ օգտակար կլինեն պետական շենքեր գրավելիս: Այս առումով մեր` անվերջ հեղափոխական ու տարին 12 ամիս նախագահական գրավող ցուցարարները գուցե ոստիկանու­թյան զորքերի հետ համագործակցու­թյան եզրեր գտնեն, եթե կարողանան համոզել շարքային ոստիկաններին, որ պետական շենքերը գրավելն իրենց նման երկու կոպեկով պարան քաշողներին էլ է օգուտ:

Պատեր բարձրանալու միջոցների ձեռքբերման պայմանագիրը կնքվել է ոստիկանության զորքերի ի դեմս հրամանատար Լեւոն Երանոսյանի, եւ «Վտանգավոր բարձրություն» ՍՊԸ-ի` դեմս տնօրեն Սուրեն Դանիելյանի միջեւ:

Պայմանագրի արժեքը կազմում է 1 միլիոն 337 հազար 100 դրամ: Դրա դիմաց հայրենի ոստիկա­նությունն ստացել է պարան  ` «Ստա­տիկ», վայրէջքի սարք ` «Դեսանտյոր», վայրէջքի կոտոշավոր սարք `«ութնյակ կոտոշավոր, սեւ», կրծքային թիթեռ `«Մոդիֆիկացված», անվտանգության գոտի, զսպանակակեռիկ  ` «Պողպա­տե ունիվերսալ», ձեռնոց:

Այս անուն­ներին էլ եթե գումարենք դեռեւս 2015-ի ապրիլին ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների բնակարաններից առգրավված կռփազենքը, նունչագին, դաշույններն ու էլեկտրաշոկը, ապա ահագին հզոր զինանոց է ստացվում` ինչպես շենքեր գրավելու, այնպես էլ մարտ վարելու տեսանկյունից:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ