Քո վախը, քո ստորանալը բոլորիս վրա անդրադառնում է հազարապատիկ
Մոտեցիր ինձ: Մոտ եկ: Կանգնիր կողքիս: Ձեռքդ դիր ափիս մեջ: Այսպես: Ուզում եմ ուսդ հպվի ուսիս: Այս որքան ես մեծացել: Մեջքդ շտկիր, քեզ ասելիք ունեմ: Դու գիտես, թե որքան եմ սիրում քեզ: Խոսելն իսկ ավելորդ է: Գիտես, որ ամեն ինչից թանկ ես ինձ համար: Բոլորից թանկ: Գիտես, որ կյանքս քոնն է: Հոգիս էլ: Կանգնիր կողքիս: […]