15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Հնարավոր է՝ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց՝ չի բացառում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի: Ըստ Մինասյանի՝ Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր  կարողությունների 25-30 տոկոսի չափով: «Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի, թե՞ ավելի լավ է դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, […]

Ծառահատումից մինչեւ ապօրինի որս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել2,31մլն.դրամ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 23-23.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.42մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել 205.87 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության […]

Արցախի ԱԳՆ-ն հակադարձում է

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական ճարտարապետության հուշարձաններն իբրև թե օգտագործվում են ռազմական նպատակներով, չի համապատասխանում իրականությանը և հերթական մերկապարանոց մեղադրանքն է այն նենգափոխությունների և կեղծիքների շարքում, որոնց մշտապես դիմում է ադրբեջանական կողմը: Կրոնական հուշարձանները ռազմական նպատակներով օգտագործելու հարուստ փորձ ունեցող Ադրբեջանը, որի մասին է վկայում […]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից զգուշացնում են

Այս մեր գրառման պատճառ դարձավ մի հոդված` տեղ գտած եկեղեցական կայքէջերից մեկում (հատուկ կերպով չենք նշում կայքը եւ հրապարակումը): Եվ, այսպես, կուզենք վերստին բարձրաձայնել հետեւյալ ճշմարտությունը` ա. Ընդհանրական Սուրբ Եկեղեցու գլուխը ոչ թե Սբ Պետրոս առաքյալն է, այլ` Տեր Հիսուս Քրիստոս, հետեւաբար, Հռոմի Սրբազան Քահանայապետը ոչ թե Քրիստոսի Տիեզերական Սուրբ Եկեղեցու գլուխն է, այլ` լոկ […]

Հայաստանի հավաքականը ջախջախեց

Այսօր Լոս-Անջելես քաղաքի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշում կայացավ Հայաստան-Գվատեմալա ընկերական հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը ջախջախեց Գվատեմալայի ընտրանուն 7:1 հաշվով` տանելով իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը: Ընդգծենք՝  բուքմեյքերների կանխատեսումները, փաստորեն,  չհամապատասխանեցին իրականությանը: Հանդիպման հաշիվը բացեցին Գվատեմալայի ֆուտբոլիստները: 7-րդ րոպեին Կառլոս Ռուիսը հստակ իրացրեց տուգանային հարվածը: Առաջին խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը և Էդգար Մանուչարյանը առաջ մղեցին մեր թիմին: Հանդիպման […]

Ես չեմ կարող դուրս գալ իմ լիազորություններից. Արծվիկ Մինասյան /վիդեո/

Երեք շաբաթ առաջ  վարչապետ Հովիկ Աբրահամյանն Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց բացահայտել մոնոպոլ դիրք ունեցող ընկերություններին և  այդ ցանկը ներկայացնել գործադիրին: Այսօր  ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանն ասաց՝ երեք շաբաթ ժամանակը քիչ ժամանակ է, ուստի  ինքը պետք է դիմի  Հովիկ Աբրահամյանին՝ հատկացված ժամանակը երկարաձգելու խնդրանքով: Մինասյանը լրագրողներին հիշեցրեց՝   պետք չէ ակնկալել, որ ինքը […]

Դիրիժորները կպայքարեն մրցութային տեղերի համար

Օրեր հետո` հունիսի 4-ին «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի հրավերով Երևան է ժամանելու աշխարհի առաջատար օպերային թատրոններից մեկի՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը։ Ամենահայտնի օպերային բեմերից մեկի երաժշտական տնօրենը՝ որպես հատուկ հյուր, ներկա է լինելու հունիսի 6-ին մեկնարկելիք Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթին։ Երաժշտական այս իրադարձությանը հետևելու համար Երևան կժամանեն նաև երաժշտական աշխարհի հեղինակավոր այլ […]

Քայլ-քայլ առաջ է շարժվում

Պետական համակարգի ծախսերի օպտիմալացման, մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունն անշուշտ միանշանակ չընդունվեց։ Մի բան, ինչը հասկանալի էր. Տարբեր ժամանակներում բազմիցս նման նախաձեռնություններ ներկայացվել են, սակայն դրանք հիմնականում հայտարարություններից այն կողմ չեն անցել։ Այս անգամ իրավիճակը կարծես այլ է։ Չնայած վարչապետի հայտարարությունից շատ ժամանակ չի անցել, այնուհանդերձ արդեն իսկ նկատելի են որոշ արդյունքներ։ […]

Ինչո՞ւ է ինքնահրկիզվել 71 ամյա տղամարդը

Henaran.am-ի թղթակիցը այս լուրը իմացավ  Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանից: Տնօրենը տեղեկացրեց, որ ինքնահրկիզված քաղաքացին 71-ամյա Համլետ Մելիքյանն է եղել: «Նորմալ ընտանիք ունեցող մարդ է եղել:Երխաները ամեն օր գալիս էին նրան տեսության: Նրանց համարալ է դեռևս անհասկանալի է,  թե ինչու է իրենց հայրը նման քայլի  է դիմել: Երեխաների փոխանցմամբ՝ Համլետը հոգեկան շեղումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի