15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հնարավոր է՝ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց՝ չի բացառում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի:

Ըստ Մինասյանի՝ Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր  կարողությունների 25-30 տոկոսի չափով:

«Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի, թե՞ ավելի լավ է դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Ընդունենք ասես՝ դու պետք է առնվազն 90 տոկոս հզորությամբ աշխատես, դու պետք է ապահովես նվազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետական բյուջեի մուտքեր, պետք է ապահովես թափանցիկություն: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը, գուցե պետությունը նաև աջակցի այդ կազմակերպությանն՝ արտահանում կազմակերպի»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Լրագրողները նկատեցին՝ փաստորեն կառավարությունը փորձում է օրենքով օրինականացնել այն, ինչն այսօր անօրինական կա՞, նախարարը պատասխանեց. «Ոչ, ես ասում եմ հետևյալը՝ սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ