Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը 50-50 է. քաղտեխնոլոգ
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում կքննարկվի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախագիծը: Անդրադառնալովբ այս թեմային՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Դա բարդ հարց է: Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունները բարդ են: Երկկողմ հարցեր կան այստեղ. այնպես որ՝ բարդ է ասել՝ Գերմանիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի ու Եվրամիության հարաբերությունները հարթ չեն: Փախստականների հետ կապված՝ Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները լարված են: […]