14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Նիկոլայ Վալուեւի որդին անհետացել է /ֆոտո/

Հայտնի բռնցքամարտիկ ու պատգամավոր Նիկոլայ Վալուեւը դիմել է ոստիկանություն ու ասել, որ իր 14-ամյա որդին՝ Գրիգորին, անհետացել է։ Նա ասել է, որ իր որդին դպրոցից դուրս է եկել ու անհետացել, նրան չեն կարողանում զանգահարել կամ գտնել։ Մինչ ոստիկանները փնտրում էին տղային, Վալուեւը կրկին զանգահարել ու ասել է, որ տղան հայտնաբերվել է։ Պարզվում է՝ Գրիգորին գնացել […]

Սնարյադները կարկուտ էին տեղում.Մելիքաշենում հրաշք է եղել /վիդեո/

«Սնարյադները կարկուտ էին տեղում ու մենք մտնում էինք եկեղեցին` ոչ մի բան: Արտիլերիան, բան,  սաղ ոչ մի բան չէին կարում անեին մեր եկեղեցուն: Զարմանալի է` չէ՞…հրաշք»,-Henaran.am-ի թղթակցին ԼՂՀ Մելիքաշեն գյուղ մտնելիս պատմեց ազատամարտիկ, փոխգնդապետ Արտուշ Բալյանը: Փոխգնդապետը մասնակցել է մի քանի գյուղի պաշտպանության համար մղվող մարտերին: Նա կարևորում է Մելիքաշենի պաշտպանությունը` հիշում ու հուզվում: Մանրամասները` […]

Հունիսի 1-ի միջոցառումների շարքը

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողովի այգում Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական միջոցառում: Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կնետրոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու Երեխաների պաշտպանության միջազգային օրվա տոնակատարություններին, որոնք կանցկացվեն Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Ստորև ներկայացված է միջոցառման ժամանակացույցը. 10:00-20:00- «Գարնանային կառնավալ» կրթական ծրագրի արդյունքում ստեղծված  բեմական մոդելների ցուցադրություն 18:00-20:00-Բացօթյա […]

Հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Արևիկ» մանկական հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը, «Էրուդիտ» մանկական քոլեջի մանկավարժ Արմինե Թաջումանյանը և մանկական հոգեբան Տաթև Աբրահամյանը: ԹԵՄԱ՝ հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Հյուրերը կխոսեն մեր օրերում երեխաների դաստիարակության, ժամանակակից մանկական գրականության, ինչպես նաև ընտանիքի և շրջապատի հոգեբանական ազդեցությունը երեխայի անհատական ձևավորման հարցում:

Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում․ ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների ղեկավարների` Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Դրանք վարել է հյուրընկալող երկրի՝ Ղազախստանի նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն […]

Գարին կմթերվի 105 դրամով

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գարու բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերին: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել բերքը անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է շրջաններում առկա կոմբայնների քանակով և հայտնել, որ անհրաժշետության […]

Բացվեց Մխիթար Գոշի կիսանդրին

Այսօր  օրենսդիր, առակագիր, հասարակական գործիչ Մխիթար Գոշի կիսանդրին բացվեց Փաստաբանների պալատի վարչական շենքի ճակատային հատվածում: Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին  այդ ոլորտի ներկայացուցիչներն, ինչպես նաև հասարակական գործիչներ։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝  «Դատաստանագրքի» որոշ կանոններ մինչև օրս օգտագործվում են, բայց   իրավագիտության մեջ դեռ շատ խնդիրներ կան, որ պիտի լուծվեն: «Փաստաբանական […]

Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով դիմել է Գերմանիայի կանցլերին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի` հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկումներին ու քվեարկությանը: Թուրքիայի կառավարության ղեկավարը գերմանացի պաշտոնակցին հայտնել է, որ իրենք այդ հարցում Գերմանիայի կառավարությունից ու Բունդեսթագից ողջամիտ վերաբերմունք են ակնկալում: Ըստ թուրքական «Karar.com» լրատվակայքի՝ Յըլդըրըմը մասնավորապես ասել է. «Թուրքիայի կառավարությունը, Գերմանիայում […]

Ինչ կասկածանքով են ձերբակալվել բարձրաստիճան զինվորականները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է 3 անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի