22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հունիսի 1-ի միջոցառումների շարքը

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողովի այգում Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական միջոցառում:

Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կնետրոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու Երեխաների պաշտպանության միջազգային օրվա տոնակատարություններին, որոնք կանցկացվեն Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

Ստորև ներկայացված է միջոցառման ժամանակացույցը.

10:00-20:00- «Գարնանային կառնավալ» կրթական ծրագրի արդյունքում ստեղծված  բեմական մոդելների ցուցադրություն
18:00-20:00-Բացօթյա նկարչություն մոլբերտների վրա
20:00-21:20-«Խաղ ու պար» մանկական տոնական համերգային ծրագիր
21:30-22:30-The Beautified Project ռոք խմբի համերգ
22:30-Հրավառություն

«Վորլդ Վիժն Հայաստանը» հրավիրում է Ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Մենք տարբեր ենք ու հավասար» խորագրով միջոցառմանը, որը տեղի կունենա Հյուսիսային Պողոտայում ս.թ. հունիսի 1-ին` ժամը 17:00-ից 20:00-ը:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան լուսանկարվել գեղեցիկ ձևավորված վահանակների կողքին, իսկ երեխաները՝ կներկեն ու կնկարեն սեղանների շուրջը: Միջոցառման ընթացքում ծնողների և այցելուների համար կկազմակերպվի վիկտորինա, որի հաղթողներին սպասվում են հաճելի անակնկալներ: Միջոցառմանը տոնական տրամադրություն կհաղորդի Alexandrapol Orchestra խումբը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ