29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գարին կմթերվի 105 դրամով

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գարու բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերին:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել բերքը անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է շրջաններում առկա կոմբայնների քանակով և հայտնել, որ անհրաժշետության դեպքում,  նախօրոք ձեռքբերված  պայմանավորվածության համաձայն, հունիսի 1-ից ՀՀ-ից կբերվեն հացահատիկահավաք կոմբայններ` աշխատանքները ժամանակին կազմակերպելու նպատակով:
Գյուղնախարար Ա. Մխոյանի խոսքով` հանրապետությունում արդեն հնձվել է գարու շուրջ 500 հեկտար ցանքատարածություն՝ 20 ցենտներ նախնական միջին բերքատվությամբ: Գարին կմթերվի հանրապետության 5 մթերման կետերում և Երևանում:
Խորհրդակցության հիմնական հարցի` գարու սակագնի շուրջ մտքեր փոխանակելուց հետո որոշվել է գարին Երևանի պահեստում մթերել կիլոգրամը 120, իսկ հանրապետության մթերման կետերում` 105 դրամով: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող հողօգտագործները մթերված բերքի արժեքի 20 տոկոսը տեղում կստանան կանխիկ` բերքահավաքի հետ կապված ծախսերը հոգալու համար:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ