15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծ յոթնյակի առաջնահերթությունները փոփոխման ենթակա չեն

Մայիսի 26-27-ին Ճապոնիայում կայացավ Մեծ յոթնյակի (G7) հերթական գագաթաժողովը, որի կազմում են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ նահանգները: Գագաթաժողովի վերջում Մեծ յոթնյակի պետությունները երկօրյա աշխատանքային բանակցությունները ամփոփող 32 էջից բաղկացած հայտարարություն ընդունեցին, որից պարզ դարձավ, որ կողմերի ուշադրության կենտրոնում են եղել գլոբալ տնտեսական ու քաղաքական մարտահրավերները:

Նշվել է, որ համաշխարհային տնտեսական աճը մնացել է միջին մակարդակում ու առկա ներուժի մակարդակից ցածր է: Մեծ յոթնյակի ուշադրության կենտրոնում էր նաև Սիրիական հակամարտությունը: Գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ նշվում է. «Մենք բոլոր կողմերին ու նրանց հովանավորներին կոչ ենք անում պահպանել ընդունված հրադադարը»: Մեծ յոթնյակը հատուկ ուշադրություն է դարձրել նաև փախստականների ճգնաժամի կարգավորմանը: Վերջիններս հայտնել են, որ փախստականների թիվը 2-րդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաբարձր ցուցանիշին է հասել: Նրանք խոստացել են խնդրի լուծման համար ավելացնել ֆինանսական աջակցությունը:

Գագաթաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՄԲ՝ ԵՄ կազմից դուրս գալու հավանականությանը: Նշվել է, որ դա սպառնալիք է համաշխարհային տնտեսության համար, քանի որ այն մարտահրավեր կնետի համաշխարհային առևտրի ընդլայնմանը, ներդրումների աճին և աշխատատեղերի ստեղծման առկա միտումներին: Քննարկումների ընթացքում չի անտեսվել նաև Ֆրանսիայում առկա իրավիճակը:

Ֆրանսուա Օլանդը հայտնել է աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներ իրականացնելու հստակ մտադրության մասին, որը զանգվածային բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Բոլոր վերը նշված թեմաներից բացի, Մեծ Յոթնյակի ուշադրության կենտրոնում է եղել ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների երկարաձգման կամ դրանց չեղարկման վերաբերյալ հարցը: Գագաթաժողովից հետո հրապարարկված հայտարարությունում ասվում է, որ ՌԴ-ի դեմ կիրառած պատժամիջոցները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ չեն իրագործվել Մինսկյան համաձայնագրի կետերը: Ամեն դեպքում, Ռուսաստանի հետ երկխոսությունը կշարունակվի: Նշենք, որ մինչ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանումն ու հարաբերություններ սրումը Մեծ յոթնյակը հանդես էր գալիս Մեծ ութնյակի կազմով, սակայն աշխարհաքաղաքական նոր դասակարգումներից հետո ՌԴ-ն այլևս չի մասնակցում այդ գագաթաժողովներին:

Նարինե Մեհրաբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ