16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Բենզինի հնարամիտ գողերը. Հրապարակ

Վերջերս ակամա ականատես եղանք երկու զինվորականների խոսակցության, որոնք ուշագրավ բացահայտում Էին անում բանակում բենզինի յուրացումների հետ կապված։ Ըստ այդմ, ՊՆ-ի համապատասխան պահեստում, որտեղ պահվում է բենզինը, ժամանակ առ ժամանակ ստուգումներ են իրականացվել, որպեսզի պակասորդ չլինի։ Բենզինը, որը պահվել է համապատասխան ցիստեռններում, յուրացվել է որոշ պատասխանատու անձանց թեթեւ ձեռքով։ Բայց այս դեպքում յուրացնողները բավականին հնարամիտ եղանակ […]

Ռոբերտ Քոչարյանը խնդիր է դրել. Իրատես դե ֆակտո

Վերջերս տեղեկություն տարածվեց, թե Հայաստան է վերադառնում ԼՂՀ պաշտպանության առաջին նախարար Սամվել Բաբայանը: Երեկ արդեն որոշ կայքեր հաստատեցին այդ լուրը: Մինչ ոմանք նրա վերադարձը կապում էին ապրիլյան ռազմական գործողությունների հետ, պարզվեց, որ իրականում Հայաստան նրա վերադարձը զուտ քաղաքական շարժառիթ ունի: Մեր տեղեկություններով, Բաբայանը համալրելու է «Համախմբում» կուսակցության շարքերը: Հիշեցնենք, որ նա 2005-ին հիմնեց «Դաշինք» կուսակցությունը, […]

Ծառուկյանը պատրաստվում է. Հրապարակ

«Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱՕԿ-ն ամենայն պատասխանատվությամբ պատրաստվում են Ռիո Դե ժանեյրոյում օգոստոսի 5-21-ը տեղի ունենալիք օլիմպիական խաղերին, որը ոչ միայն առաջինն է օլիմպիական խաղերի պատմության մեջ, որ կազմակերպվում է Հարավային Ամերիկայում, այլեւ առաջինն է, որին Կոլյայիչը մասնակցում է այլևս ոչ որպես քաղաքական լիդեր, ուստի անում է ամեն ինչ, որ անպայման ոսկե մեդալ բերի կառնավալների քաղաքից: […]

ԱԺ փոխնախագահը ընդունել է ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական իրադարձությունները եւ մանրամասնել հայ զինվորականների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված վայրագությունների եւ անմարդկային խոշտանգումների վերաբերյալ […]

Գարնան վերջին շաբաթը վտանգավոր է ռուբլու համար

Ռուսական ռուբլին վերջին ամիսներին որոշակի կայություն է ցուցաբերում, սակայն ֆինանսական վերլուծաբան Սերգեյ Սուվերովը կարծում է, որ ռուբլին, հնարավոր է, կրկին թուլանա։ Դա, նրա կարծիքով, կապված է նավթի գնի անկման հետ։ Վերլուծաբանը նշել է, որ ռուբլու համար վտանգավոր շրջան է այս գարնան վերջին շաբաթը։ «Մայիսի վերջին շաբաթվա ընթացում կարող է ռուբլու համար վատ սցենար զարգանալ։ Իսկ […]

Կպատժեն ճանապարհային ոստիկանությանը. Ժողովուրդ

ՀՀ իշխանական վերնախավից իրավապահները հրահանգ են ստացել պատժել ճանապարհներին տեղադրված տեսախցիկները և արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության և ՀՀ ճանապարհային ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք առնչություն են ունեցել ճանապարհային կանոնները խախտելու փաստերը թաքցնելու պատմության հետ։ Դեռևս այս տարվա ապրիլի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մի շարք անձինք էին ձերբակալվել։ Իսկ […]

Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների փոխնախագահները հանդես կգան հայտարարությամբ

Մայիսի 24-ին՝ ժամը 12.45-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Գերմանիայի Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Եդելգարդ Բուլմահնը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Ի՞նչ անակնկալ կմատուցի Երեւանը. Ժամանակ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է հրաժարվել Վիեննայի պայմանավորվածություններից: Նալբանդյանն այդ հայտարարությունն արել է Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների հավաքի շրջանակում: Այն, որ Բաքուն Վիեննայում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չէր պահելու, կասկածից վեր է: Պահել այդ պայմանավորվածությունները Բաքվի համար կնշանակի քաղաքական, դիվանագիտական կապիտուլյացիա: Բաքուն կզրկվի ռազմատենչության, ռազմական սադրանքների քաղաքականություն […]

Գժուկ փողեր. Հայկական Ժամանակ

Կառավարությանը վերջերս բացասական եզրակացության է տվել ԱԺ-ից ստացված մի օրինագծի, որով նախատեսվում է տարբեր գերատեսչությունների արտաբյուջետային հաշվին հավաքագրված եկամուտները ՀՀ պետական բյուջե ուղղորդելու վերաբերյալ։ Գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներին տարեկան մուտքագրվում է մոտ 35-36 միլիարդ դրամ։ Դրա մեծ մասը՝ մոտ 22 միլիարդ դրամը բաժին է ընկնում ոստիկանությանը։ Ընդ որում, 13.5 միլիարդ դրամը անցած տարի հավաքագրվել է ճանապարհային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի