Գժուկ փողեր. Հայկական Ժամանակ
Կառավարությանը վերջերս բացասական եզրակացության է տվել ԱԺ-ից ստացված մի օրինագծի, որով նախատեսվում է տարբեր գերատեսչությունների արտաբյուջետային հաշվին հավաքագրված եկամուտները ՀՀ պետական բյուջե ուղղորդելու վերաբերյալ։
Գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներին տարեկան մուտքագրվում է մոտ 35-36 միլիարդ դրամ։ Դրա մեծ մասը՝ մոտ 22 միլիարդ դրամը բաժին է ընկնում ոստիկանությանը։ Ընդ որում, 13.5 միլիարդ դրամը անցած տարի հավաքագրվել է ճանապարհային երթևեկության խախտումների համար գանձված տուգանքներով։ Համեմատության համար նշենք, որ պետբյուջեից ոստիկանությունը տարեկան ստանում Է ավելի քան 60 միլիարդ դրամ։ Արտաբյուջետային ահռելի գումարը ծախսվում է ըստ Էության ոստիկանապետի հայեցողությամբ։
Կառավարությունն, ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ցանկանում է «վերցնել» Վովա Գասպարյանից այդ գումարը։ Թերթի տեղեկություններով, Վ.Գասպարյանին առայժմ հաջողվել է այդ նախագիծը չեզոքացնել ու նման խոշոր արտաբյաջետային գումարը պահել իր ձեռքում: Կառավարության համարձակությունը չի բավարարել, որ դրական եզրակացություն տա այդ գործընթացն ապահովող օրինագծին եւ մերժել է այն` հավանաբար հույս ունենալով, որ հեղինակն առանց դրա էլ այն կներկայացնի ԱԺ քննարկմանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: