21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Բենզինի հնարամիտ գողերը. Հրապարակ

Վերջերս ակամա ականատես եղանք երկու զինվորականների խոսակցության, որոնք ուշագրավ բացահայտում Էին անում բանակում բենզինի յուրացումների հետ կապված։ Ըստ այդմ, ՊՆ-ի համապատասխան պահեստում, որտեղ պահվում է բենզինը, ժամանակ առ ժամանակ ստուգումներ են իրականացվել, որպեսզի պակասորդ չլինի։ Բենզինը, որը պահվել է համապատասխան ցիստեռններում, յուրացվել է որոշ պատասխանատու անձանց թեթեւ ձեռքով։

Բայց այս դեպքում յուրացնողները բավականին հնարամիտ եղանակ են մտածել՝ յուրացումը կոծկելու, ստուգողներից ազատվելու համար։ Ցիստեռնների ներսում հարմարեցրել են բարակ խողովակ, որի մեջ էլ լցվել է որոշակի չափով բենզին։ Ամեն անգամ, երբ ստուգումներ են իրականացվել պահեստում համապատասխան չափիչ ձողի միջոցով, ցեստեռնի բենզինը եղել Է նախատեսված քանակի, քանի որ չափիչ սարքը մտցվել Է ոչ թե ցիստեռնի, այլ դրա մեջ ամրացված բենզինով լի խողովակի մեջ։ Մինչդեռ ցիստեռնը դատարկ է եղել։ Գողի երեւակայությունը, ինչպես ասում են, անսպառ Է:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ