23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կպատժեն ճանապարհային ոստիկանությանը. Ժողովուրդ

ՀՀ իշխանական վերնախավից իրավապահները հրահանգ են ստացել պատժել ճանապարհներին տեղադրված տեսախցիկները և արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության և ՀՀ ճանապարհային ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք առնչություն են ունեցել ճանապարհային կանոնները խախտելու փաստերը թաքցնելու պատմության հետ։ Դեռևս այս տարվա ապրիլի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մի շարք անձինք էին ձերբակալվել։

Իսկ քրեական գործի առիթը եղել էր տեսախցիկների արձանագրած ոչ բոլոր խախտումներին ընթացք տալու բացահայտված փաստերը։ ՀՔԾ-ում քրեական գործի քննության արդյունքում պարզվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից արձանագրված բոլոր խախտումների վերաբերյալ տվյալները փոխանցվել են ճանապարհային ոստիկանությանը։ Սակայն ՃՈ-ում խախտումների մի մասին ընթացք չի տրվել։ Այժմ ՀՔԾ քննիչները պիտի պատժեն բոլոր կողմերին, որպեսզի դաս լինի, և հանկարծ տուգանքները «տակով չանեն»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ