16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 23, 2016

4 վիրավոր վերակենդանացման բաժանմունքում են

Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվածք ստացած 9 քաղաքացի: «Գյումրի» ԲԿ-ից տեղեկացանք, որ  տեղափոխվածներից մեկը մահացել է: «Բժշկական կենտրոն տեղափոխված  8 քաղաքացիները  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ունեն: Վիրավորներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մյուս 4-ը՝ վնասվածքաբանական բաժանմունքում»,-տեղեկացանք հիվանդանոցի լրատվության բաժնից: Հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ […]

Հայաստանը գրավում է ռուս զբոսաշրջիկներին

Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքը մեծանում է։ Նման հայտարարություն է արել ՌԴ էկոնոմիկայի փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը, գրում է РИА Новости -ն։ «Ռուս զբոսաշրջիկներին գրավում է Հայաստանի պատմությունն ու հիասքանչ տեսարանները, երկրի կոլորիտը»,- ասել է նա։

Դրամն արժեւորվում է

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է  74  լումայով`  դառնալով 477.63 դրամ, եվրոն արժեզրկվել է`45 լումայով `  դառնալով  536.04 դրամ: Ռուսական ռուբլու գինն նույնպես արժեզրկվել է , այս անգամ 2 լումայով  եւ դարձել`  7.17  դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  477.63  Եվրո 536.04  ՌԴ Ռուբլի 7.17

Դեդեքիշիևը ղեկավարում էր ադրբեջանի զինված ուժերում լավագույնը ճանաչված հետախույզ-դիպուկահարների դասակը

Ալեն Ղուլյանը Ֆեյսբուկյան հարթակում գրում է. «Օրեցօր հաստատվում է , որ ապրիլ ամսին, ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ կողմից ոչնչացվել են ոչ միայն ադրբեջանի զինված ուժերի էլիտար հատուկ նշանակության ստորաբաժանումներ, այլ նաև այդ ստորաբաժանումների լավագույն հրամանատարներ…. հրահանգիչներ։ Ավագ լեյտենանտ Ջավիդ Գյուլբալա օղլու Դեդեքիշիևի ( Dədəkişiyev Cavid Gülbala oğlu ) ոչնչացման մասին հրապարակել եմ նախկինում ։ Սոցցանցերի մոնիտորինգից պարզվում է, […]

Արտակարգ իրավիճակ Մյասնիկյան պողոտայում/ֆոտո/

Մայիսի 22-ին երեկոյան 18:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում մոտ կես ժամ խցանում էր: Հարակից ռեստորանային համալիրից դուրս եկած կիսամերկ երիտասարդը փակել էր մայրուղու երթևեկությունը.վերջինս հայհոյանքներ էր հնչեցնում վարորդների հասցեին, հարվածում ավտոմեքենաներին՝ խոչընդոտելով մեքենաների տեղաշարժին: Իրավիճակը փորձեցին շտկել պատահաբար մայրուղում հայտնված ոստիկանները, որոնք դուրս գալով ավտոմեքենայից երիտասարդին կարգի էին հրավիրում, բայց իզուր: Տաքացած քաղաքացին պառկել էր գետնին և […]

ՀՀ ԱԺ փոխնախագահն Աթենքում հանդիպել է Ազգային պաշտպանության նախարարին /ֆոտո/

Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել այն, որ ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն է ընձեռված վերապատրաստում անցնելու Հունաստանի Հանրապետությունում: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ թե՛ Հայաստանի, […]

Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ մայիսի 23-27-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում մայիսի 23-27-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում […]

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ զեկույց կքննարկվի

ԵԽԽՎ-ում այսօր քննարկումներ տեղի կունենան Ադրբեջանի հարցով, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ստեֆան Շենակը կներկայացնի ապրիլի 5-9-ը այդ երկիր կատարած այցի արդյունքները և դրա հիման վրա կազմված զեկույցը: Շենակը Ադրբեջանի հարցով համազեկուցող է նշանակվել 2015 թվականի դեկտեմբերի 9-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի