21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

4 վիրավոր վերակենդանացման բաժանմունքում են

Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվածք ստացած 9 քաղաքացի: «Գյումրի» ԲԿ-ից տեղեկացանք, որ  տեղափոխվածներից մեկը մահացել է:

«Բժշկական կենտրոն տեղափոխված  8 քաղաքացիները  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ունեն: Վիրավորներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մյուս 4-ը՝ վնասվածքաբանական բաժանմունքում»,-տեղեկացանք հիվանդանոցի լրատվության բաժնից:

Հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, ինչը հետևանքով 8 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, 1-ը մահացել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ