15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 23, 2016

Նախագահը ներկա է գտնվել մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացմանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը: Այն բացվել է մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում: Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Արարողությանը մասնակցել են […]

«Հիմա լրջանալու պահն է եկել» /վիդեո/

«Այս հանդիպումը, որ կայացավ ՀՀ-ում ցույց տվեց՝ հարաբերությունները կանոնակարգվում են: ՀՀ-ն տասնամյակներ շարունակ՝ ցույց է տվել՝ ունի պետենցիալներ, որոնք փոքր չեն: Այդ պոտենցիալները պիտի լավագույնս  կիրառենք», – անդրադառնալով մայիսի 20-ին կայացած Եվրասյական միջկառավարական խորհրդի նիստին՝ լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը   օպտիմալացման վերաբերյալ՝ տնտեսագետն ասաց՝ միայն հայտարարությունները քիչ են. հարկավոր է գործուն […]

Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 20- 22-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ յուրաքանչյուր տարի ուսանողության կողմից հայաստանյան և համաշխարհային տնտեսական թեմաների ու հիմնախնդիրների քննարկումը դարձել է ավանդույթ: «Ուրախալի է, որ այս տարի գիտաժողովում ընդգրկվել […]

Թ. Շահնազարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ Կապի զորքերի պետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր. Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ. Գնդապետ Թեմուր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։

Շնորհավոր ծնունդդ, հերոս

Երեկ՝ մայիսի 22-ին, լրացավ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 77-ամյակը։ Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան՝ Կոմանդոս, գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, նախկինում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Փոխնարար։ Տեր-Թադևոսյանը պատկանում է այն Խորհդային սպաների թվին որոնք Արցախյան պատերազմի սկզբից գլխավորեցին հայկական ջոկատների պայքարը։ Ազատամարտի ընթացքում նրա ամենավառ հաղթանակն է համարվում Շուշիի ազատագրումը, որը ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն պայքարի հետագա […]

Կադրային քաղաքականության մեջ լրջագույն բացթողումներ կան. Թաթուլ Մանասերյան /վիդեո/

‹‹ՀՀ-ն հնարավորթյուն է ստանում փորձելու իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք առավել ձեռնտու կարող են լինել հայրենական արտադրության հետ կապված:  Այս առումով կարևորում եմ  համագործակցությունը Չինաստանի հետ:  ՀՀ-ն պիտի պրոակտիվ քաղաքականույուն վարի, ակտիվորեն համագործակցի Չինաստանի հետ», – անդրադառնալով մայիսի 20-ին կայացած Եվրասյական միջկառավարական խորհրդի նիստին՝ լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Տնտեսագետն ընդգծեց՝ ՀՀ-ն տնտեսական դաշտում […]

Իրավիճակը վերահսկվում է. Սեյրան Օհանյան

«Ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Շատ քիչ են կրակոցները: Իրավիճակը վերահսկվում է Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից»,- նշել է նախարարը: Սեյրան Օհանյանը նշել է,որ  մայիսի 21-ին ինքն Արցախում է եղել՝ առաջնագծում, եւ կարող է փաստել, որ զինծառայողները տրամադրությունը բարձր է:

Կա մի բան, որ մենք աշխարհում առաջինն ենք

Այնուամենայնիվ կա մի բան, որ մենք՝ ինձ թվում է, աշխարհում առաջինն ենք, դա կուսակցությունների,  քաղաքական շարժումների, ճակատների, զանազան հասարակական կազմակերպությունների քանակությունն է: Ինձ թվում է մեկ շնչին ընկնող այդ կազմակերպությունների թվաքանակով մենք շուտով կգրանցվենք Գիննեսի գրքու:  Այս և հաջորդ տարի քաղաքական անձրևաշատ տարիներ են: Իսկ անձրևից հետո սնկերն են աճում՝ արագ, ամենու: Պիտանի, անպիտան, թունավոր, […]

Արցախի ՊԲ-ն պուտինյան Ռուսաստանի ռազմավարությունը տապալեց. քաղաքագետ /վիդեո/

‹‹Ռուսաստանի փորացավն Ադրբեջանին իրեն մերձ պահելն է, բացի այդ՝  ռուսներն ուզում են խաղաղապահներ տեղակայել: Արցախի ՊԲ-ն պուտինյան Ռուսաստանի ռազմավարությունը տապալեց, փրկեց վիճակը: ՌԴ-ն երկու աթոռի վրա է նստել: Ռուսները հայությանը կերակրում են դարավոր բարեկամության մասին սին խոսակցություններով››, – լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա հիշեցրեց՝ 1920-1922 թվականներին էլ ՌԴ-ն Քեմալին էր օգնում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի