Կադրային քաղաքականության մեջ լրջագույն բացթողումներ կան. Թաթուլ Մանասերյան /վիդեո/
‹‹ՀՀ-ն հնարավորթյուն է ստանում փորձելու իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք առավել ձեռնտու կարող են լինել հայրենական արտադրության հետ կապված: Այս առումով կարևորում եմ համագործակցությունը Չինաստանի հետ: ՀՀ-ն պիտի պրոակտիվ քաղաքականույուն վարի, ակտիվորեն համագործակցի Չինաստանի հետ», – անդրադառնալով մայիսի 20-ին կայացած Եվրասյական միջկառավարական խորհրդի նիստին՝ լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետն ընդգծեց՝ ՀՀ-ն տնտեսական դաշտում հիմնականում համագործակցում է ՌԴ-ի հետ, բայց հարկավոր է այդ դաշտն ընդլայնել ու ակտիվորեն համագործակցել ԵՏՄ մյուս անդամ երկրների հետ ևս:
Բանախոսն անդրադարձավ նաև վարչապետի հայտարարությանը:
«Ցանկացած փորձ պիտի արդյունք ունենա: Կոռուպցիայի դեմ պիտի գործի դրան համարժեք պատիժ: Իսկ դրա դեմ լծակներ ունի Կառավարությունը:
Քաղաքացիական հասարակությունը, փորձագիտական հանրությունը պիտի ակտիվորեն մասնակցեն այս պայքարին: Առանց հանրության մասնակցության, չեմ կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարը պիտի արդյունավետ լինի: Միայն մեքենաները կրճատելու խնդիրը չէ: Գործուղումները պիտի հիմնավորված լինեն: Մարդիկ գնում են գործուղման, բայց համաժողովներին, քննարկումներին միայն առաջին օրերին են մասնակցում: Կադրադային քաղաքականության մեջ էլ լրջագույն բացթողումներ կան: Կան մարդիկ, որ ձախողում են ոլորտները, բայց մի տեղից մյուս տեղն են տեղափոխվում: Երիտասարդներին էլ պիտի հնարավորություն տրվի, որ իրենց դրսևորել կարողանան ու երկրից չհեռանան», – ասաց տնտեսագետը: