15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 20- 22-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ յուրաքանչյուր տարի ուսանողության կողմից հայաստանյան և համաշխարհային տնտեսական թեմաների ու հիմնախնդիրների քննարկումը դարձել է ավանդույթ: «Ուրախալի է, որ այս տարի գիտաժողովում ընդգրկվել են նաև աշխարհի տարբեր երկրների ուսանողներ: Որպես ՀՀ կառավարության ղեկավար՝ ցանկանում եմ նշել, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մասնագիտական բոլոր այն ռացիոնալ քննարկումներին, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրի տնտեսության զարգացմանն ու մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ համաշխարհային տնտեսական իրողություններն իրենց արտացոլումն են ստանում նաև մեր տնտեսության մեջ: Ըստ նրա՝ դրանց գումարվում են նաև մեր երկրի առանձնահատկությամբ պայմանավորված խնդիրները, ինչի ծանր և պատասխանատու լուծումը կառավարության ուսերին է: «Ակնհայտ է, որ մենք ունենք անհրաժեշտ կամք և ցանկություն՝ կրկնապատկելու ջանքերը, որոնք ուղղված են մեր երկրի տնտեսական զարգացմանը, արդյունքում նաև ինքնաբավ և բարեկեցիկ կենսապայմանների ապահովմանը: Տեղյակ եմ, որ եռօրյա այս գիտաժողովի ընթացքում քննարկվել են և լսվել միջազգային տնտեսական հարաբերություններին, ազգային մրցունակության բարձրացմանն ու մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր և զեկույցներ: Համոզված եմ, որ այն կրթված, հայրենասեր և գեղեցիկ երիտասարդությունը, որ ունենք այսօր, ի զորու է առաջադրել ոչ միայն մասնագիտական կարծիքներ ու առաջարկներ, այլև իր մեծ նպաստը բերել մեր պետության զարգացման գործին»,- նշել է կառավարության ղեկավարը:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանը զրուցել է գիտաժողովի մասնակիցների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի:

«Համաշխարհային տնտեսական մարտահրավերներ» խորագրով գիտաժողովին մասնակցել են աշխարհի 7 երկրների 15 համալսարանների շուրջ 100 ուսանողներ: Աշխատանքային երեք օրերի ընթացքում գիտաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկույցներով և մրցութային 3 բաժիններում ներկայացրել միջազգային տնտեսական հարաբերությունների և ազգային մրցունակության բարձրացման հարցերին վերաբերող զեկույցներ:

ea938be4-43f1-4d5b-aaf9-7255c4cc1117

a93c0a0d-8a1e-40fd-81b8-81614670a485

6e4e66a1-c88a-474c-89f7-229bfe77eddc

2cd9a231-f2ec-4cd7-8966-b4618c9cd780

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ