Կա մի բան, որ մենք աշխարհում առաջինն ենք
Այնուամենայնիվ կա մի բան, որ մենք՝ ինձ թվում է, աշխարհում առաջինն ենք, դա կուսակցությունների, քաղաքական շարժումների, ճակատների, զանազան հասարակական կազմակերպությունների քանակությունն է: Ինձ թվում է մեկ շնչին ընկնող այդ կազմակերպությունների թվաքանակով մենք շուտով կգրանցվենք Գիննեսի գրքու: Այս և հաջորդ տարի քաղաքական անձրևաշատ տարիներ են: Իսկ անձրևից հետո սնկերն են աճում՝ արագ, ամենու:
Պիտանի, անպիտան, թունավոր, օգտակար, սննդարար ու ուղղակի տարատեսակ աներես քարաքոսներ: Իսկ քաղաքական անձրևներից հետո՝ կուսակցությունները, ճակատները շարժումները կբուսնեն, մոլախոտի նման կշատանան, պատատուկի նման կփաթաթվեն:
Ու կարևորը նրանք բոլորն, էլ կներկայանան, որ ինքնամոռաց, տանջահար ու մտահոգ միայն ու միայն մտածում են ժողովրդի, մեր՝ բոլորիս մասին, որ մենք լավ ապրենք, որ մեզ չխաբեն, որ մեզ չթալանեն, որ մենք չմտածենք վաղվա օրվա մասին, որ մենք մեզ լիարժեք մարդ զգանք՝ գնահատված և ապահով…Իրենք էլ շատ բան չէ՝ ընդամենը պաշտոններ ստանան, իշխանական լծակներ, պատգամավոր դառնան ու իհարկե հարստանան: Բա՞… Նման հեքիաթներ …
Ասում են հեքիաթները միշտ լավ են ավարտվում, հուսանք որ այս քաղաքական հեքիաթն էլ երբևիցե Happy and կունենա: Ես որ հաստատ չեմ տեսնի :
Ռոբերտ Մելքոնյան