Արտակարգ իրավիճակ Մյասնիկյան պողոտայում/ֆոտո/
Մայիսի 22-ին երեկոյան 18:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում մոտ կես ժամ խցանում էր: Հարակից ռեստորանային համալիրից դուրս եկած կիսամերկ երիտասարդը փակել էր մայրուղու երթևեկությունը.վերջինս հայհոյանքներ էր հնչեցնում վարորդների հասցեին, հարվածում ավտոմեքենաներին՝ խոչընդոտելով մեքենաների տեղաշարժին:
Իրավիճակը փորձեցին շտկել պատահաբար մայրուղում հայտնված ոստիկանները, որոնք դուրս գալով ավտոմեքենայից երիտասարդին կարգի էին հրավիրում, բայց իզուր:
Տաքացած քաղաքացին պառկել էր գետնին և բղավում էր : Ոստիկաններին հաջողվեց մայրուղու կենտրոնից դուրս բերել անհնազանդին:
Այս ամենում, որքան զարմանալի էր երիտասարդի ոչ ադեկվատ վարքագիծը, նույնքան ուշագրավ մարդկանց արձագանքը. մոտ 15 րոպե խցանման մեջ հայտնված քաղաքացիներից որևէ մեկը դուրս չեկավ ավտոմեքենայից և չփորձեց միջամտել:
Ի դեպ ոստիկանները հանդուրժողական գտնվեցին. իրավախախտը բերման չենթարկվեց, դարձյալ հանգրվանելով ռեստորանում: