15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 20, 2016

Սունկ հավաքելու գնացած գյուղացին կորել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի Լեռնանիստ գյուղի մոտակայքում՝  կորել է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Ք. Պ.-ն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մեր տեղեկություններում տղամարդը դաշտավայրում սունկ հավաքելիս է եղել, որտեղ էլ կորել է: Այս պահին որոնումները շարունակվում են:

Իշխան Զաքարյանի հայտարարությունը

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ, կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ փորձում են իմ անունը կապել պետական ծրագրով իրականացվող Գեղարդալիճ-Գողթ-Կամարիս ջրագծի կառուցման հետ: Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ ծրագրի հետ բացարձակապես որևէ առնչություն չունեմ: Համարելով, որ այս ամենը վատ տեղեկատվության պատճառով է, հարկ եմ համարում տեղեկացնել` «Գեղարդալիճ ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրով նախատեսվում է Գեղարդալճի ջուրը 14 կմ տարածքով […]

Քրիստոս հարյավ ի մեռելոց, իսկ ե՞ս

Զատկից հետո երեխաների մոտ՝ դասարան մտա: Նրանք գիտեն, որ հոգևորական և աստվածաբան լինելով՝ իրենց անպայման պետք է «Քրիստոս հարյավ ի մեռելոց ասեմ»-ով ողջունեմ: Եվ ահա՛ ներս մտա, սակայն միտումնավոր որոշեցի ոչինչ չասել նրանց: Ուղղակի ողջունեցի ու հարցրեցի. – Ինչպե՞ս եք, ի՞նչ եք անում: Եվ աշակերտներից մեկն ինձ ասաց. – Հա՛յր, պետք է ասել «Քրիստոս հարյավ […]

Պուտինը հրաժարվել է Ստամբուլ մեկնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու Ստամբուլում մայիսի 23-24-ը կայանալիք ՄԱԿ-ի հումանիտար գագաթնաժողովին։ Պուտինի մամլո խոսնակը նշել է, որ նախագահի աշխատանքային գրաֆիկում նման այց նախատեսված չէ: Ռուսաստանը, այդուամենայնիվ, կմասնակցի գագաթնաժողովին՝ Ստամբուլ կմեկնի միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՌԴ արտակարգ իրավիճակների ղեկավարի տեղակալի գլխավորությամբ:

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողի ինքնազգացողությունը դատից առաջ վատացել է

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող 21-ամյա Մուշեղ Մխիթարյանի ինքնազգացողությունն այսօր՝ մայիսի 20-ին, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստից առաջ վատացել է: Ամբաստանյալին օգնություն են ցուցաբերել ժամանած «Շտապօգնության» բժիշկները: Ամբաստանյալի ինքնազգացողության լավացումից հետո դատական նիստը սկսվել է, սակայն, գործում նոր ներգրավված տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցչի խնդրանքով այսօրվա նիստը հետաձգվել է: Ներկայացուցիչը դատարանից […]

Լավ կլիներ՝ Ագրամունտը ծանոթ լիներ ՄԱԿ-ի կանոնադրությանը․ Շավարշ Քոչարյան

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտությունը, ինչպես նաեւ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Շավարշ Քոչարյան. Ցանկալի կլիներ, որ նման մակարդակի միջազգային պաշտոնյան ծանոթ լիներ միջազգային իրավունքի ամենահիմնարար փաստաթղթին՝ ՄԱԿ կանոնադրությանը, համաձայն որի տարածքային ամբողջականությունը չի […]

Գևորգ Սաֆարյանը ազատ կարձակվի՞

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 17.55 կհրապարակի որոշում՝ ազատ արձակե՞լ Գևորգ Սաֆարյանին, թե ոչ։ Միջնորդությունը ներկայացրել էր Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ անհիմն է նրան կալանքի տակ պահելը։ Պաշտպանը նաև դատարանին առաջարկեց գրավ կիրառել՝ 500 հազար դրամի չափով։ Տիգրան Հայրապետյանը դատարանին ներկայացրեց նաև փաստաթուղթ, ըստ որի՝ […]

Կաներվան ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել՝ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար

ԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան կոչ է արել ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային համատեղ ջանքեր գործադրել՝ Լեռնային Ղարաբացի խնդիրը խաղաղ կարգավորելու համար, հայտնում է РИА Новости-ն։ «Ես կցանկանայի հրավիրել ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի բոլոր գործընկերներին՝ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտության խաղաղ կարգավորման հասնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-ասել է նա։ Կաներվան նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընդլայնվել […]

Արտակարգ դրություն. գառնեցիները մերժեցին ոստիկանապետին

«Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծրագիրը» չեղյալ հայտարարելու պահանջով Գառնի-Երեւան Ճանապարհն արդեն 6 ժամից ավելի է մի քանի հարյուր գառնեցիներ փակել են: Ճանապարհը փակած գառնեցիներին մի քանի ժամ առաջ մոտեցել էր Կոտայքի մարզի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանը: Նա հորդորել էր  գյուղացիներին բացել ճանապարհը գոնե զբոսաշրջիկների համար, սակայնմերժողական պատասխան է ստացել: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին, ծանր տեխնիկան կրկին մտցվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի