15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 20, 2016

Սամվել Տեր-Սահակյանը կես միավորով է հետ մնում Եվրոպայի առաջնության առաջատարներից

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում մեկօրյա հանգստից հետո կայացան 7-րդ տուրի պարտիաները: Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` չեխ Ջիրի Ստոչեկին: Խաղաղ արդյունք գրանցվեց Հրանտ Մելքումյանի, Մանուել Պետրոսյան-Արման Փաշիկյան զույգի, Զավեն Անդրիասյանի և Գաբրիել Սարգսյանի պարտիաներում: Իր երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Հովհաննես Գաբուզյանը: Հայ շախմատիստներից միայն Սամվել Տեր-Սահակյանն է կես միավորով հետ մնում […]

Ինչպես է կործանվել եգիպտական ինքնաթիռը /ֆոտո, վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում, ամենայն հավանականությամբ, եգիպտական Аirbus А320 ինքնաթիռի թռիչքի վերջին պահերն են։ Հիշեցնենք, որ Փարիզից Եգիպտոս թռչող ինքնաթիռը ծովն էր ընկել, ինչի արդյունքում ինքնաթիռում գտնվող 66 հոգին մահացել էին։ Համացանցում են հայտնվել նաեւ ինքնաթիռում գտնվող անձանցից մի քանիսի լուսանկարները, սակայն թե կոնկրետ ումը՝ հայտնի չէ։  

Պատերազմը կլինի բավականին շուտ /վիդեո/

«Ժամանակավոր հրադադար է սա, նույնիսկ այդ բանավոր, թե գրավոր համաձայնության դեպքում, որպեսզի նախապատրաստվեն նոր պատերազմի, իսկ այդ պատերազմը իմ կարծիքով՝ կլինի բավականին շուտ՝ աշունից ոչ ուշ, քանի որ Ռուսաստանը չի համակերպվի իր այս վիճակի հետ: Նրա դիվանագիտական խնդիրն էր խաղաղապահ ուժերի տեղակայումը մեր տարածաշրջանում, ինչը նրան չհաջողվեց: Նրանց համար կարծես թե բավարար չէ ռուսական 102-րդ […]

Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները հիվանդանոցից տուն գնացին  ինքնուրույն քայլելով  

Բժիշկների երկարատև և քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթունի հետևանքով տուժածներն ապաքինվեցին։ Բոլորը ստացել են անհրաժեշտ բուժում։ Պատահարից տարբեր վնասվածքներ ստացած քաղաքացիների, առավելապես` բազմակի, ծանր վնասվածքներ ստացած 14 և 15 տարեկան պատանիների բուժումը գտնվել է ՀՀ առողջապահության նախարարի ամենօրյա ուշադրության ներքո։ Մասնագետների գնահատմամբ` հաշվի առնելով, որ նրանց լուրջ բարդություններ էին սպառնում` անցած […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, ովքեր Հայաստան են ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Նախագահը ողջունել է հյուրերին Երևանում: Ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում միջկառավարական խորհրդի նիստ, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն արդյունավետ կլինի: «Մենք […]

Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենսդրական և իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների  ընթացքում   ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը հայտարարեց՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման: Վարչական իրավախախտումների մասին նոր օրենքը կշրջանառվի առաջիկայում, բայց մինչ այդ կներկայացվի հանրային քննարկման առաջիկա մեկ ամսում: «Երբ շրջանառության մեջ դրվի օրինագիծը, մենք քաղաքացիական հասարակության հետ […]

Ուշադրություն վարորդներին` ՃՈ պետը հավաստիացնում է /վիդեո/

ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ  ասաց՝ որ հանրապետության ավտոճանապարհներին արագաչափերը կավելանան: ՃՈ պետը հավաստիացրեց՝ ոստիկանությունը տեսնում է արագաչափերն ավելացնելու անհրաժեշտություն: Անդրադառնալով գործադիրի ղեկավարի կողմից կրճատումների եւ խնայողությունների մասին հորդորին՝  Արմեն Հակոբյանն ասաց՝ առայժմ նման հանձնարարական չունեն: Մանրամասները՝ տեսանյութում:

Հույս ունենք` Գերմանիան չի կրկնի մյուսների սխալը. թուրք նախարարը ցեղասպանության ճանաչման օրինագծի մասին

Թուրքիայի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչը գերմանական «Der Tagesspiegel» թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է այս պահին Գերմանիայի դաշնային խորհրդարանի օրակարգում գտնվող Հայոց ցեղասպանությունը ճանաչումը նախատեսող օրինագծի մասին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` գերմանական թերթը Քըլըչից հետաքրքրվել է, թե վերջինը ինչ կարծիքի է 101 տարի առաջ իրականացված կոտորածները ցեղասպանություն որակելու Գերմանիայի խորհրդարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի