18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հույս ունենք` Գերմանիան չի կրկնի մյուսների սխալը. թուրք նախարարը ցեղասպանության ճանաչման օրինագծի մասին

Թուրքիայի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչը գերմանական «Der Tagesspiegel» թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է այս պահին Գերմանիայի դաշնային խորհրդարանի օրակարգում գտնվող Հայոց ցեղասպանությունը ճանաչումը նախատեսող օրինագծի մասին:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` գերմանական թերթը Քըլըչից հետաքրքրվել է, թե վերջինը ինչ կարծիքի է 101 տարի առաջ իրականացված կոտորածները ցեղասպանություն որակելու Գերմանիայի խորհրդարանի ցանկության մասին:

Թուրք նախարարը, հավատարիմ մնալով իր երկրի պաշտոնական թեզերին, ասել է. «Պատմության մասին որոշումների կայացումը չի կարելի թողնել խորհրդարանականներին: Այսպես կոչված ցեղասպանությունը ոչ թե քաղաքական, այլ իրավական սահմանում է»:

Թերթի լրագրողի այն դիտարկմանը, թե անցյալում շատ խորհրդարաններ դատապարտել են ցեղասպանությունը, որոնց թվում է Ֆրանսիայի խորհրդարանը, Քըլըչը պատասխանել է, որ Գերմանիան իրենց համար առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում:

«Գերմանիան, որտեղ գրեթե 3 մլն թուրք է բնակվում, մեզ համար առանձնակի կարևորություն ունի: Հույս ունենք, որ դաշնային խորհրդարանը չի կրկնի մյուս խորհրդարանների սխալը: Միասին պատմության ուսումնասիրությունը առաջին հերթին Թուրքիայ և Հայաստանի խնդիրն է»,- ասել է թուրք նախարաը` կրկին հիշեցնելով Թուրքիայի առաջարկած պատմաբանների հանձնաժողովի մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ