17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները հիվանդանոցից տուն գնացին  ինքնուրույն քայլելով  

Բժիշկների երկարատև և քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթունի հետևանքով տուժածներն ապաքինվեցին։ Բոլորը ստացել են անհրաժեշտ բուժում։ Պատահարից տարբեր վնասվածքներ ստացած քաղաքացիների, առավելապես` բազմակի, ծանր վնասվածքներ ստացած 14 և 15 տարեկան պատանիների բուժումը գտնվել է ՀՀ առողջապահության նախարարի ամենօրյա ուշադրության ներքո։ Մասնագետների գնահատմամբ` հաշվի առնելով, որ նրանց լուրջ բարդություններ էին սպառնում` անցած 25 օրում աննախադեպ դրական արդյունքներ են արձանագրվել։ Առաջին բժշկական օգնությունն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ստանալուց հետո տղաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 25 օրվա ընթացքում բուժական անհարժեշտ բոլոր, լայնածավալ աշխատանքների արդյունքում ծայրահեղ ծանր, շոկային վիճակից նրանք դուրս են եկել։ Վերականգնողական մի քանի վիրահատությունների շնորհիվ պատանիների մոտ այսօր որևէ ֆունկցիայի խանգարում չկա, քայլում են։

Ռոլանդ Խոջոյանը և Էդգար Գասպարյանն այսօր դուրս գրվեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ Նրանց առողջական վիճակը որոշ ժամանակ կգտնվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հսկողության ներքո։ Տղաներն շտապում էին տուն` խոստովանելով, որ կարոտել են ընտանեկան ջերմությունը, իսկ մայրիկները, հազիվ զսպելով հուզմունքը, խոսքեր չէին գտնում բուժանձնակազմին իրենց երախտիքը հայտնելու համար։

Նշենք, որ ավտոբուսի պայթունի հետևանքով բոլոր տուժածներն ապաքինված դուրս են գրվել։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ