05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Կաներվան ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել՝ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար

ԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան կոչ է արել ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային համատեղ ջանքեր գործադրել՝ Լեռնային Ղարաբացի խնդիրը խաղաղ կարգավորելու համար, հայտնում է РИА Новости-ն։

«Ես կցանկանայի հրավիրել ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի բոլոր գործընկերներին՝ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտության խաղաղ կարգավորման հասնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-ասել է նա։

Կաներվան նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընդլայնվել է ու զոհերի թիվն ավելանում է։

«Մենք միավորում ենք մեր հույսերը նրա համար, որպեսզի տուժածների թիվը նվազի, և կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ