15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողի ինքնազգացողությունը դատից առաջ վատացել է

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող 21-ամյա Մուշեղ Մխիթարյանի ինքնազգացողությունն այսօր՝ մայիսի 20-ին, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստից առաջ վատացել է: Ամբաստանյալին օգնություն են ցուցաբերել ժամանած «Շտապօգնության» բժիշկները: Ամբաստանյալի ինքնազգացողության լավացումից հետո դատական նիստը սկսվել է, սակայն, գործում նոր ներգրավված տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցչի խնդրանքով այսօրվա նիստը հետաձգվել է: Ներկայացուցիչը դատարանից ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ