16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 12, 2016

Մայիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքագետ Աղասի Ենոքյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը:

Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին հայկական տաղավարը նվիրվել է ՀՀ անկախության 25-ամյակին /ֆոտո/

Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին հայկական տաղավարը նվիրված է  ՀՀ անկախության 25-ամյակին. այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից։ Թեհրանի գրքի միջազգային 29-րդ ցուցահանդեսն անցկացվում է մայիսի 4-14-ը, Իրանի «Շահրե աֆթաբ» («Արևի քաղաք») նորակառույց ընդարձակ կենտրոնում: Ավանդական դարձած գրքի այս փառատոնին՝ Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: «Հայկական տաղավարում ցուցադրված էր շուրջ […]

Ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության գնդապետը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։ Նշված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մայիսի 11-ին ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործի քննության շահերից ելնելով` […]

Հայկական ապրանքների արտահանումն աճել է

Այսօր տեղի ունեցած Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ԵՏՄ Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան նշել է, որ հայկական ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ 2016-ի առաջին ամիսներին աճ է գրանցել` 2015-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: «Այս տարվա հունվար-փետրվարի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 45 տոկոսով, չորս անգամ […]

Լավրովն ու Քերին, հնարավոր է, ներկա լինեն Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վիեննայում՝ մայիսի 16-ին։ Ակնկալվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն։ Նման հայտարարություն է արել ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն։ «Հաջորդ շաբաթ Վիենայում նախատեսվում […]

Եզդի պատանին հաղթել է շախմատի առաջնությունում

Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, 15-ամյա Զուրբա Բաքոյանն օրեր առաջ մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Դորոխովո քաղաքի շախմատի ամենամյա առաջնությանը՝ զբաղեցնելով առաջին պատվավոր հորիզոնականը: 15-ամյա պատանին հայտարարել է, որ իր հաղթանակը նվիրում է Հայաստանում ապրիլի 2-ից  անօրինական բանտարկված ազգությամբ եզդի գործարար Ջնդի Ամարյանին՝ իր հերթին ևս մեկ անգամ պահանջելով ազատ արձակել վերջինիս: Նշենք, որ Զուրբան ծնվել և […]

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Վարչապետը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան, կարևորել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել մինչ այժմ մեր երկրին ցուցաբերած տեխնիկական օժանդակության համար: Հովիկ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների և արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ նախագծում ընդգրկվել […]

Վարչապետն ընդունել է «Պոլիմետալ» ընկերության ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Պոլիմետալ» բաժնետիրական ընկերության նախագահ Իգոր Ֆինոգենովին և ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսին: Հովիկ Աբրահամյանը ողջունել է ընկերության գործունեությունը և ներդրումային ծրագրերը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է ՀՀ տնտեսական զարգացման և աճի ապահովման առումով էական նշանակություն ունեցող պատասխանատու և կայուն հանքարդյունաբերության Իգոր Ֆինոգենովը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր […]

Զենքի վաճառքի հարցը կհասնի՞ ՄԱԿ-ի ԱԽ

Օրերս ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի՝ ավստրիական «Die Presse» օրաթերթին տված հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բավականին ուշագրավ ու կարևոր մի առաջարկություն է պարունակում: Գաղափարը Հարցազրույցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը Ռուսաստանի կողմից հակամարտության կողմերին զենքի վաճառքի մասին հարցին ի պատասխան ասաց՝ «Հայկական կողմը շարունակաբար բարձրաձայնում է այդ հարցը, այդ թվում՝ մեր Նախագահի մակարդակով: Մենք հասկանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված